Home / Առողջապահություն / Ինչ անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Ինչ անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Հայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք, որոնց մեծ մասը պայմանավորված է Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) քաղցկեղածին տեսակներով, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար Առողջապահության նախարարությունը կոչ է անում պատվաստվել ՄՊՎ-ի դեմ և անցնել սքրինինգային հետազոտություն։

ՄՊՎ պատվաստումը ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում։ Այն կարելի է ստանալ անվճար կցագրված հիվանդանոցում կամ պոլիկլինիկայում՝ Գարդասիլ անվանմամբ պատվաստանյութով։ Վակցինայի երկրորդ չափաբաժինը պետք է ստանալ առաջին պատվաստումից երկու ամիս անց, երրորդը՝ վեց ամիս հետո։