Բրյուսովի շենքը մնում է բուհին
ԿԳՄՍ նախարարը հաստատել է, որ շրջանառվում է 3 բուհերը՝ Բրյուսովը, Մանկավարժականն ու Ֆիզկուլտ ինստիտուտը միավորելու հարցը․․․
Կառավարությունը բոլորին տանելու է զինվորական հավաքների
Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է եռամսյա հավաքներից՝ դրանք դարձնելով 25-օրյա և պարտադիր բոլոր զինապարտ քաղաքացիների համար։ Նախատեսվում է, որ ծառայությունը 21 օր է լինելու, 25 օր են նշում՝ կազմակերպման հատվածն ապահովելու համար՝ կառավարության այսօրվա նիստին զեկուցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 21 օրերից 7-ը պատրաստությանն է հատկացվելու, 21-ը՝ մարտական հերթապահությանը։ Կառավարությունը խոստանում է՝ քաղաքացիներին հնարավորություն են ընձեռելու ընտրել ծառայության ժամկետները։ «Պահեստազորում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն ընտրելու է, թե տարվա մեջ երբ կարող է այդ 25 օրը տրամադրել ՀՀ սահմանները պաշտպանելուն», - ասել է Պապիկյանը՝ շեշտելով՝ կարգը շուտով կհրապարակվի։ Արդեն ամիսներ շարունակ Կառավարությունը պարբերաբար եռամսյա հավաքներ է հատյատարարում՝ քաղաքացիներին ծանուցագրեր են ուղարկում և տանում բանակ։ Կառավարությունը հայտարարում է, թե վարժական հավաքների նպատակը պահեստազորայինների ռազմական վերապատրաստումն է։ Զորակոչված պահեստազորայինները, սակայն, տարվում են մարտական դիրքեր, այդ թվում՝ սահմանամերձ։ Քաղաքացիները դժգոհում են՝ հավաքների կազմակերպիչները հաշվի չեն առնում ո՛չ ընտանեկան, ո՛չ էլ աշխատանքային պայմանները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նշել է՝ եռամսյա հավաքները նախատեսված էին հին համակարգով, դրանք շատ երկար ժամանակ պատշաճ չեն արվել, ինչի «հետևանքները մենք տեսանք 2020-ի պատերազմի ընթացքում»։ «Կառավարությունը որոշեց եռամսյա հավաքների որդեգրված քաղաքականությունն իրականացնել։ Այդ ընթացքում պարզվեց, որ դա խնդրահարույց է։ Մարդիկ աշխատում են, դրա հետ կապված խնդիր է լինում: Որոշեցինք հրավիրել հատկապես այն մարդկանց, ովքեր աշխատանք չունեն, և սա ինչ-որ առումով սոցիալական նշանակություն ուներ, որովհետև եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են՝ աշխատավարձ են ստանում։ Հետագայում եկանք եզրակացության, որ դա այդքան էլ արդյունավետ չէ և որ հավաքները պետք է դարձնել մեկամսյա, ընդ որում՝ պարտադիր բոլորի համար։ Չեմ կարծում, որ սա կառավարելի իրավիճակ չէ։ Այս պրոցեսը բոլորի համար կլինի պարտադիր։ Բայց մարդիկ պետք է հնարավորություն ունենան իրենց կյանքը պլանավորել։ Այս համակարգով ժամկետները ընտրելու մեխանիզմ կներդրվի», - հավելել է Փաշինյանը։ Պապիկյանն էլ խոսել է կանանց մասին, թե՝ կանայք ևս մարտական պատրաստության հնարավորություն կունենան․ «Արդեն մշակված ծրագիր ունենք, պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ։ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն։ Սա՝ ըստ ցանկության։ Ովքեր կուզեն՝ կմասնակցեն»։ Փաշինյանն հավելել է՝ բացառված չէ, որ վարժական հավաքները պարտադիր դառնան նաև կանանց համար։ Հիմնավորումը մոտավորապես հետևյալն է․ «Բոլոր ասելով նկատի ունենք բոլորին, կանայք էլ են բոլորի մեջ մտնում»։ «Կարծում եմ, սկզբնական փուլում պետք է հերթագրման տրամաբանությամբ գնալ։ Բայց եթե խոսում ենք մեկ ամիս նախապատրաստության մասին, կանանց դեպքում կարող ենք դա դարձնել 15 կամ 7 օր։ Չգիտեմ։ Բայց երբ ասում ենք բոլորը՝ բոլորը բոլորն են։ Ես համաձայն եմ, որ մենք չենք կարող դա միանգամից անել։ Բայց փուլային եղանակով այս խնդիրը պետք է դնենք և լուծենք։ Հասկանալի է նաև, որ պետք է պայմաններ ստեղծվեն՝ դա իրականացնելու համար», - ասել է Հայաստանի վարչապետը։ Որոշվել է, որ հարցը կքննարկվի կառավարության հաջորդ նիստին։
13 տարի անց ՀՀ-ն մեղավոր է նորակոչիկի մահվան համար
2009-ին Արեգ Մալխասյանին զորակոչել են բանակ, 8 օր չանցած շարքային զինծառայողը կորցրել է գիտակցությունը, մի քանի օր անց՝ մահացել
Պինգ պոնգ Աստանայում և այլն
1) Պուտինը կհանդիպի Էրդողանի հետ, 2) Պուտինը կհանդիպի Ալիևի հետ, 3) Փաշինյանը կմացնակցի ԱՊՀ հերթական նիստին
Բրյուսովը դրել են Մանկավարժականի տեղը. բողոք
«Եթե ես ուզենայի սովորել Մանկավարժականում, դեմից էլ Մանկավարժական կտայի կամ Ֆիզկուլտ ինստիտուտ»
Ղրիմի բեռնատարի վտանգը Հայաստանում չէր․ ՊԵԿ
Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը Հայաստանում ենթարկվել է ֆիզիկական և ռենտգեն զննության՝ որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել․․․
Երեւանը զբաղվում է Ղրիմի պայթյունի «հայկական» հետքով
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի գործով Ռուսաստանում ձերբակալված 8 մարդկանցից մեկը ՀՀ քաղաքացի է։ ФСБ-ի վարկածի համաձայն․․․
Անհետ կորածի հարազատները փակել են Լուսագյուղ տանող ճանապարհը
«Մինչև իմ երեխին ողջ չտան ինձ, ոչ մի զինակոչիկի ոչ մի թուղթ չի գալու»․․․
Հայը, ադրբեջանցին և վրացին՝ Բեռլինում
Հայերն, ադրբեջանցիներն ու վրացիները հումորային սերիալ են նկարում, որը հեգնում է հարավկովկասյան երկրներում միմյանց մասին տարածված պատկերացումները
Ուկրաինան կրկին ապաստարաններում է․ Կադիրովը գոհ է
Պուտինն ու ընկերները կրկին սպանում են մեծ քաղաքներում
Զառ գցող Աստվածն ու կոճկվող մոլեկուլները․ ֆիզիկայի և քիմիայի նոբելյանները
Ֆիզիկները փորձնականորեն ցույց են տվել, որ սխալվել կարող էր անգամ Ալբերտ Այնշտայնը, իսկ քիմիկները զարգացրել են քլիք-քիմիան․․․
Անգղիարէն, անգլիարէն, անգղիերէն, անգլիերէն, այժմ՝ անգլերեն
Պնդումներ կան, թե անգլիալեզու կամ անգլիախոս բառերը պիտի առանց ի բաղադրիչի լինեն, քանի որ կազմվել են անգլերեն, ոչ թե Անգլիա հիմքից։