Ադրբեջանցիները ներողություն են խնդրել պատահական կրակոցների համար
Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ․․․
Եվրոպական դեսպանները գնացել են Սյունիք․ ՊՆ-ն կոչ է անում «զերծ մնալ» ուղևորություններից
ՊՆ-ն «համոզիչ կերպով» կոչ է արել զերծ մնալ սահմանային հատվածներ ուղևորություններից․․․
Որոշ շրջանակներ պատերազմ են երազում․ Փաշինյան
«Ավելի մանրամասն՝ այսօր երեկոյան: Բոլոր մանրամասները՝ այսօր երեկոյան»,֊ գրել է Փաշինյանը
Զորակոչից խուսափածների համաներման օրենքն ուժի մեջ է մտել
Եթե դատարանների կողմից դատապարտվել եք, սակայն պատիժը կրում եք ՀՀ սահմաններից դուրս, ապա Ձեր նկատմամբ․․․
Քոչարյանի շտաբի պետը մեղադրվում է փողերի լվացման մեջ
Մեղադրանքն առաջադրվել է ՔրՕրի 190-րդ հոդվածով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը)
Հայաստանի ղեկավարը` սահմանների եւ ստորագրվելիք փաստաթղթի մասին
Եվ, այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածությունները իրագործի, ես այդ թուղթը ստորագրելու եմ․․․
Մենք պատերազմ չենք ուզում և շաբաթվա այլ լուրերը
Տեսանյութն ամփոփում է մայիսի 10-ից 16-ը Գարիկ Ենգիբարյանի և լրատվամիջոցների ուշադրությունը գրաված որոշ նյութերը։
ՍԴ-ն «կամայականորեն» մերժել է Մարտի 1-ի գործով դատախազի դիմումը
Սահմանադրական դատարանը մերժել է գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ապրիլի 1-ին դիմել էր ՍԴ՝ որոշելու Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով «կիրառման ենթակա՝ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ դատախազի դիմումի քննությունը մերժել է՝ գտնելով, որ գլխավոր դատախազն իրավասու չէ դիմել ՍԴ՝ դատական քննության փուլում քննվող քրեական գործով կիրառման ենթակա նորմի սահմանադրությանը համապատասխանության հարցով։ Գլխավոր դատախազությունը ՍԴ որոշումը «կամայական» է որակել՝ պատճառաբանելով. «Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ Գլխավոր դատախազը սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով։ Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գլխավոր դատախազը Սահմանադրական դատարան կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով»: Դատախազությանն շեշտել է՝ ՍԴ-ի այս որոշումը ոչ միայն ուղղակիորեն հակասում է «իր նախկինում արտահայտված դիրքորոշումներին, այլև կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով սեփական նախկին դիրքորոշումն անտեսելու, դրա նկատմամբ անհետևողականության, սահմանադրական դատարանի որոշման սահմանադրաիրավական արժեքը նսեմացնելու օրինակը չունեցող, նախկինում երբեք չդրսևորված ակտ է»։ Հիշեցնենք, ՍԴ-ն մարտի 26-ին հակասահմանադրական և անվավեր է ճանաչել ՔՕ 300․1 հոդվածը, որով նախկին նախագահ Ռոբետ Քոչարյանն ու նրա նախկին ենթակաները մեղադրվում էին սահմանադրական կարգի տապալելու մեջ։ Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ՍԴ-ի հիշյալ որոշումն, արդարացրեց Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։
ԱՄՆ-ն և Լեհաստանն իրենց քաղաքացիներին զգուշացնում են Հայաստանի մասին
Վերջին պատերազմի պատճառով խորհուրդ չի տրվում այցելել նաև Լեռնային Ղարաբաղ․․․
Վե՛րջ տվեք Նաքբային հիմա՛
Իսրայելի մտադրությունները հստակ են՝ հպատակեցնել Պաղեստինի ժողովրդին ու ընդմիշտ վտարել-մաքրել նրանց իրենց հողից։
3752 մարմիններից ու մասունքներից լրացվել է 3408 մահվան վկայական
73 փորձանմուշ այս պահին գտնվում է հետազոտման փուլում...
Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կմասնակցի ընտրություններին
Առաջին նախագահը, հիշեցնենք, ավելի վաղ հակասահմանադրական էր որակել գալիք ընտրությունները՝․․․