2026 թ. հունիս 4, հինգշաբթի
Սպայի կողմից սպային ծեծելը՝ քրգործի առարկա

Սպայի կողմից սպային ծեծելը՝ քրգործի առարկա

Գեղարքունիքում գտնվող դիվիզիոնում, շտաբի պետ, մայոր Ֆրունզե Աղաջանյանի և սպա Կարեն Սարդարյանի միջև...

Սյունիքի նախկին մարզպետի որդին ազատ արձակվեց

Սյունիքի նախկին մարզպետի որդին ազատ արձակվեց

Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցյալ տարվա հուլիսի 22-ին, իսկ սեպտեմբերի 23-ին արդեն նա ինքնակամ ներկայացել էր ՔԿ և ձերբակալվել․․․

Գերությունից վերադարձած սպան դուրս եկավ կալանքից

Գերությունից վերադարձած սպան դուրս եկավ կալանքից

Ադրբեջանական գերությունից վերադարձած և կալանավորված վերջին զինծառայողը՝ սպա Արման Խաչատրյանն, ազատ է արձակվել։ Տեղեկությունը հաստատել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Խաչատրյանն ազատ է արձակվել մարտի 28-ին․ նրա կալանավորման ժամկետը լրացել է ամսի 23-ին, նախաքննական մարմինն այն երկարաձգելու միջնորդությամբ դիմել է դատարան, դատարանը միջնորդությունը մերժել է։ Խաչատրյանը կալանքի տակ է մնացել երեք ամիս: Նա գերեվարվել էր 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ Սյունիքում տեղի ունեցած սահմանային մարտերի ժամանակ։ Դեկտեմբերի 29-ին վերադարձել էր գերությունից, դեկտեմբերի 31-ին՝ 7 ծառայակիցների հետ միասին կալանավորվել: Գերությունից վերադարձածներին Քննչական կոմիտեն մեղադրում է զինվորական կանոնակարգի խախտման և մարտական դիրքը հանձնելու մեջ։ Պաշտոնական պարզաբանումը հետևյալն է․ «2021 թվականի նոյեմբերի 16-ին,  երեք զինծառայողները՝ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար՝ մայոր Գ.Գ.-ն, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, դիրքի ավագ՝ մայոր Ն.Ե.-ն և պայմանագրային զինծառայող, դիտորդ՝ շարքային Ս.Մ.-ն, խախտել են մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, ինչի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ներխուժել են Հայաստանի տարածք, դիրքում մնացած զինծառայողները գերեվարվել են, հրամանատարական դիտակետ հանդիսացող մարտական դիրքն անցել է հակառակորդին, մարտական դիրքում գտնվող 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են, նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի դիերը 2021թ. նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին»։ Զինծառայողները մեղադրանքը չեն ընդունում։ Ըստ նրանց, մարտերից երկու օր առաջ իրենք արդեն շրջափակման մեջ են ընկել, ինչի մասին տեղեկացրել են նաև վերադասներին, բայց որևէ օգնություն չի հասել։ Քրգործով ընդհանուր առմամբ անցնում է 8 զինծառայող, որոնցից 6-ը՝ գերությունից վերադարձած։ 

Կաշառակերության մեջ մեղադրվող նախարարն ազատվել է պաշտոնից

Արդեն նախկին նախարարը մարտի 31-ին ձերբակալվել էր՝ մեղադրվելով խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ։

Ղարաբաղում դատված Գուլիևը փողոց է դուրս եկել Բաքվում

Ղարաբաղում դատված Գուլիևը փողոց է դուրս եկել Բաքվում

Ցույցի վերջում Գուլիևին տարել են ադրբեջանցի ոստիկանները, սակայն հետո ազատ են արձակել։ 

«Սևազգեստ կանայք» հակապատերազմական ակցիա Երևանում

«Սևազգեստ կանայք» հակապատերազմական ակցիա Երևանում

«Պուտինի պատերազմը սպանություններ են, բռնաբարություններ ու ավերածություններ», «Կանգնեցրե՛ք պատերազմը» և այլ․․․

Բնական գազը ևս թանկացավ

Բնական գազը ևս թանկացավ

Բացառություն են կազմում սոցիալապես անապահով ընտանիքները․․․

Պուտինը զանգել է Փաշինյանին ու Ալիևին․ ՀՀ-ն ահազանգում է հնարավոր նոր սադրանքների մասին

Պուտինը զանգել է Փաշինյանին ու Ալիևին․ ՀՀ-ն ահազանգում է հնարավոր նոր սադրանքների մասին

«ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական նոր սադրանքներ»

Բանակում միշտ էլ բառդակ ա եղել․ ակցիա

Բանակում միշտ էլ բառդակ ա եղել․ ակցիա

Բանակում տարբեր տարիներին սպանված զինծառայողների ծնողները որոշակի ընդմիջումից հետո վերսկսել են կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցերը։

Երևանը պատրաստ է խաղաղության, ԼՂ հայերին պետք է պաշտպանել․ Փաշինյան

Երևանը պատրաստ է խաղաղության, ԼՂ հայերին պետք է պաշտպանել․ Փաշինյան

Ապրիլի 6-ին Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում․․․․

Երևանում կոչ արեցին կանգնեցնել Ալիևին ու Էրդողանին

Երևանում կոչ արեցին կանգնեցնել Ալիևին ու Էրդողանին

Ակցիայի մասնակիցները ցանկանում էին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականությանը։

ԱԻՆ նախարարը մեղադրվում է կաշառակերության մեջ․ նա ձերբակալվել է

ԱԻՆ նախարարը մեղադրվում է կաշառակերության մեջ․ նա ձերբակալվել է

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ․ Փիլոյանը ձերբակալվել է, նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նախարարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Այս մասին հաղորդել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հաղորդագրության համաձայն՝ քրգործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ Քրգործը վերաբերում է ԱԻՆ պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների: «Հիշյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ», - տեղեկացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Ըստ նույն կառույցի՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք: Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար: Բացի այդ գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻ նախարարության մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից խոշոր չափերով կաշառք ստանալուն: Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 2000-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն: Բացի այդ, քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության երկու ստորաբաժանումների ղեկավարները` Վ. Մ-ն և Մ. Մ.-ն, նախնական համաձայնության գալով, 2021 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարգևատրումներ ստացած հիշյալ անձանց օժանդակությամբ ստացել և հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ.Մ.-ն ՀՀ ԱԻՆ ՓԾ կարիքների համար 2022 թվականին անցկացվելիք մրցույթի տեխնիկական բնութագիրը համաձայնեցրել է մրցույթի հավանական մասնակցի հետ` այդ կերպ փորձելով նպաստել, որպեսզի միայն նշված ընկերությունը հնարավորություն ունենա մասնակցել և հաղթել մրցույթում: Նախարար Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` «խոշոր չափերով կաշառք ստանալը» (3 դրվագ): Քննիչի որոշմամբ նա երեկ ձերբակալվել է, նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նախարարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Եվս 8 անձի, այդ թվում` ԱԻՆ տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն հանցակցության, կաշառք տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և այլ հատկանիշներով։ Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: