Եթե կլորիկ գումար վճարեն, կդառնա «ինքնասպանություն»
— Եթե այդ վիրավորումով չէր կարող ողջ մնալ՝ գանգը թափած էր, ո՞ւ համանով եք օդի բալոնը դրել բերանին և ուղարկել Մուրացանի հոսպիտալ։
Դատախազությունն անտեսում է ատելության շարժառիթը․ մարդուն սպանել են ու վառել
Անցած տարվա օգոստոսին Երևանի կենտրոնում գտնվող իր բնակարանում սպանել և այրել են 28-ամյա Ադրիանային։ Ադրիանան տրանսգենդեր կին էր, սպանությունը, ըստ պաշտպանների, կատարվել է ատելության շարժառիթով։ Մեղադրյալը՝ Ադրիանայի համագյուղացի 26-ամյա Է․ Ենոքյանը, օգոստոսից կալանավորված է։ Ապրիլի 22-ին տեղի է ունեցել գործով երրորդ դատական նիստը։ Երեք վկաների են հարցաքննել. ծանոթ, ընկեր, հարևան։ Նիստը, նախորդի համեմատ, ավելի հանգիստ է անցել․ ամբաստանյալի բարեկամներն ու աջակիցներն այս անգամ զուսպ էին։ Տուժողի իրավահաջորդի՝ Ադրիանայի մոր ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է՝ Դատախազությունը ատելության շարժառիթը արդյունավետորեն չի քննել, ինչի արդյունքում գործին վերաբերող որոշ դրվագներ դուրս են մնացել դատավարության պրոցեսից։ «Նախաքննության առաջին իսկ պահից բարձրաձայնել եմ, որ ատելության շարժառիթով է դեպքը տեղի ունեցել։ Ադրիանայի հիշատակին նվիրված մոմավառության ժամանակ էլ մասնակիցների վրա հարձակում եղավ։ ․․․Սպանությունից մի քանի ամիս առաջ Ադրիանան բռնության է ենթարկվել, սակայն այդ մասով էլ որևէ քննություն չի իրականացվել։ Այսինքն՝ ատելության շարժառիթը գործից դուրս է եկել», - ասել է մասնագետը։ Փաստաբանը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարան։ Այն վարույթ չի ընդունել։ Ավելի ուշ վերաքննիչ դատարանը բեկանել է այդ որոշումը և պարտավորեցրել առաջին ատյանի դատարանին քննել նաև ատելության շարժառիթը։ Ըստ Ղարագյոզյանի, վերաքննիչ դատարանի կողմից իրավունքի խախտման ճանաչումը շատ կարևոր է, քանի որ ատելության հիմքով գործերը պետության կողմից երբեք պատշաճ չեն քննվում և ուղարկվում են դատարան ամենամեղմ հոդվածներով՝ առանց հստակ պատճառաբանությունների։ Սպանության գործով առաջին դատական նիստին մեղադրյալը դահլիճ էր մտել քմծիծաղը դեմքին։ Դահլիճում հավաքված նրա հարազատները հարձակվել էին սպանված տրանսգենդեր կնոջ եղբոր վրա։ Նիստից հետո վիճաբանություն էր ծագել նաև ամբաստանյալի պաշտպանի և տուժողի իրավահաջորդների միջև, Ենոքյանի փաստաբանը վիրավորել էր Ադրիանայի մորը։ տե՛ս Ինչի են վերածել իր տանը սպանված և այրված Ադրիանայի դատավարությունը Երկրորդ նիստը տեղի է ունեցել մարտի 1-ին։ Արձագանքելով դատավարության ընթացքին՝ դրան մասնակցելու էին եկել դեսպանատների ներկայացուցիչներ, իրավապաշտպան կազմակերպությունների անդամներ։ Փաստաբանը նշել է, որ դրանից հետո դատական նիստերը ընթացել են առանց միջադեպերի։
ՀակաՔՊական ակտիվիստին ճանաչեցին տուժող և ուղարկեցին տնային կալանքի
Սամվել Վարդանյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել և հիմա տանն է։
Հայաստանը մերվել է զինվորների սպանությունների հետ
Բազմաթիվ պաշտոնատար անձինք, ովքեր տարիների ընթացքում այս գործերը քննել են, այսօր էլ շարունակում են պաշտոնավարել։
Շվեյցարիան պարտվեց շոգող տարեց կանանց
Ավելի քան 2 հազար կանայք դիմել էին ՄԻԵԴ՝ պնդելով, որ Շվեյցարիան խախտել է հարմարավետ կյանքի իրենց իրավունքը։
Ռուսական ուժայինները կրկին մարդ են գողացել Հայաստանում
Ռուսաստանցի Անատոլի Շչետինին առևանգել են Հայաստանում և ապօրինաբար տարել Գյումրի՝ ռուսական 102-րդ բազայի տարածք
Ոստիկանների հանցանքն ակներև է նույնիսկ առանց տեսանյութի
— Նույնիսկ եթե չլիներ տեսանյութը, եղած փաստերը հերիք են, որպեսզի Երևանի կենտրոնական բաժնի ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն Վահե Նավոյանին ծեծելու, հայհոյելու՝ խոշտանգելու համար։ Ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնի օպեր-լիազորները մարտի 14-ին բերման են ենթարկել Վահե Նավոյանին։ Արտահոսած տեսանյութում պատկերվածը, ըստ փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանի, ընդամենը մի մասն է նրա, ինչ եղել է իրականում։ «Օպերները հարվածելով, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով մի քանի ժամ շարունակ թե՛ ոստիկանությունից դուրս և թե՛ ոստիկանության բաժնում (բայց առավել ինտենսիվ հենց դրսում, ընդ որում՝ երկու անգամ) փորձել են իրենից տեղեկություններ կորզել։ Մարտի 16-ին նա ներկայացվել է կալանքի։ Խոշտանգման մասին ի սկզբանե որևէ տեղեկություն մենք չենք ունեցել, այդ հարցը դատարանում չի քննարկվել։ Երբ մեր պաշտպանյալին կալանքից ազատ են արձակել (դատարանը տնային կալանք է կիրառել), նա նոր պատմել է տեղի ունեցածի մասին։ Ասաց՝ «եթե կալանք տային, ես հաստատ էս մասին չէի բարձրաձայնի, բայց տանը ոնց որ չեմ վախենում», - Epress.am-ի հետ զրույցում պատմել է փաստաբանը։ Խոսքը, ըստ նրա, դասական խոշտանգման մասին է։ Մարտի 28-ին Նավոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Քրեական գործ է հարուցվել։ Ապրիլի 2-ին երիտասարդը գործով տուժող է ճանաչվել։ Վահե Նավոյանին մեղադրում են գողության մեջ։ Փաստաբանը շեշտում է՝ խոշտանգման գործի համատեքստում դա որևէ նշանակություն, իրականում, չունի․ «Եթե նույնիսկ նրան առանձնապես ծանր հանցագործության, նույնիսկ եթե սպանության մեջ մեղադրեին, չպե՛տք է խոշտանգում լիներ։ Իմ վստահորդը չի ընդունել մեղքը, առ այսօր է չի ընդունում, և մենք էլ ենք համոզված, որ գողության դեպք իրականում չկա։ Բայց մենք չենք ուզում շեշտ դրա վրա դնել։ Անկախ նրանից, արել է նա որևէ բան թե չէ, խոշտանգում չէր կարող լինել։ Կան որոշ իրավունքներ, որոնք կարող են ենթակա լինել սահմանափակման, բայց խոշտանգման արգելքը բացարձա՛կ է և կախված չէ որևէ այլ հանգամանքից։ Բացի նրանից, որ սա ուղղակիորեն հակաօրինական էր, նաև անիմաստ էր ինչ-որ իմաստով։ Որոշ մարդիկ անպատիժ են մնացել նաև նախկինում, դրա համար այս վիճակն է տիրում։ Կենտրոնի միևնույն ոստիկանական բաժնում ամիսներ առաջ բռնություն էր կիրառվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։ Ո՞ւր է հիմա այդ գործը, ո՞վ է պատժվել։ Չի բացառվում, որ այս դեպքով էլ նույն մարդիկ կարող են ներգրավված լինել։ Ես ուրիշ հայտարարություններ չեմ անում, չեմ ասում՝ ինչ-որ մեկին պաշտոնանկ արեք և այլն։ Բայց կա կոնկրետ գործ, այս գործով պետք է ազնիվ և օբյեկտիվ քննություն իրականացվի, կոնկրետ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության», – ասել է Մարտիրոսյանը։ Ոստիկանությունից, մինչ այդ, տեղեկացրել են, որ դեպքի առթիվ ծառայողական քննություն են իրականացնում։ Մարտիրոսյանը վստահ է՝ այն ոչ միայն չի օգնելու, այլև խանգարելու է գործի բացահայտմանը․ «Դրանից ավելի վատ բան չկա։ Ինչի՞ համար են ծառայողական քննություն անում, եթե կա քրեական վարույթ նախաձեռնված։ Այս գործով ոստիկանությունը պետք է հնարավորինս գործողություններ չիրականացի, եթե քննիչը նման բան չի պահանջում։ Խոշտանգման դեպքերի արդյունավետ քննությունը ենթադրում է, որ ոստիկաննեը, որոնք տեսականորեն ներգրավված կարող են լինել, պետք է գործընթացից դուրս լինեն։ Ծառայողական քննությունը, կարծում եմ, խանգարելու է քրեական գործի արդյունավետ քննությանը, ոչ թե օգնելու, ու հենց դրան է միտված։ Ի վերջո, սա առաջին անգամը չէ»։ Եթե իրավապահները ցանկություն ունենան այս գործը բացահայտել, ապացույցների պակաս, ըստ փաստաբանի, չեն ունենա․ «Նրանք ահագին երկար ճանապարհ են անցել՝ իրեն արգելանքի վերցնելուց մինչև էդ դեպքի վայր, հետո հետ՝ Կենտրոնի բաժին։ Հաղորդման մեջ մենք նշել ենք նաև կոնկրետ ավտոմեքենաները՝ կոնկրետ համարանիշներով։ Հնարավոր է, որ դրանք նաև օպերատիվ համարանիշներ լինեն։ Առանց այսօր հրապարակված տեսանյութի էլ, եթե իրավապահ մարմինները ցանկություն ունենան, այս գործը մի քանի օրվա ընթացքում կարող են բացահայտել։ Ներգրավված անձանց շրջանակը մոտավոր հայտնի է, օրը հայտնի է, վայրը հայտնի է, ժամը հայտնի է, ավտոմեքենաները հայտնի են։ Մի քանի օրում մեղավորները կարող են բացահայտվել»։
Բռնելով բելառուսցիներին՝ Հայաստանը միանում է խոշտանգումներին․ 4 դեպք
Տարեսկզբից Հայաստանում Բելառուսի 4 քաղաքացու են ձերբակալել։ Չորսն էլ մեղադրվում են դասալքության մեջ։ Իրավապաշտպանները զգուշացնում են՝
Դաշքեսանում առևանգված ընդդիմադիրը մեղադրվում է «թմրանյութերի համար»
Դիմակավորված մարդիկ առևանգել են Մամեդզադեին և տարել անհայտ ուղղությամբ, երբ նա իր անասուների հետ արոտավայրում էր․․․
Դատախազի տարբերակված մոտեցումը պայմանավորված էր տուժողի կողմնորոշմամբ․ Դատարան
Նախադեպային որոշում․ հոր արարքը գնահատվել է որպես խտրական, դատախազինը՝ որպես տարբերակված․․․
Ինչի են վերածել իր տանը սպանված և այրված Ադրիանայի դատավարությունը
Անցած տարվա օգոստոսին Երևանի կենտրոնում գտնվող իր բնակարանում սպանել և այրել էին 28-ամյա Ադրիանային։ Ադրիանան տրանսգենդեր կին էր, սպանությունը, ըստ իրավապաշտպանների, կատարվել է ատելության շարժառիթով։ Մեղադրյալը՝ Ադրիանայի համագյուղացի 26-ամյա Է․ Ենոքյանը, ըստ իրավապահների, դանակով մի քանի անգամ հարվածել է նրան, և երբ հասկացել է, որ նա մահացած է՝ հրդեհել է բնակարնն ու փախուստի դիմել։ Ենոքյանին հայտնաբերել էին հայ-վրացական սահմանին և ձերբակալել։ Օգոստոսից ի վեր նա կալանավորված է։ Առաջին դատական նիստը փետրվարի 15-ին է եղել։ Տուժողի իրավահաջորդի՝ Ադրիանայի մոր շահերը դատարանում ներկայացնում են «Իրավունքի կողմ» և «Փինք» իրավապաշտպան կազմակերպությունների փաստաբաններ Արթուր Մարգարյանն ու Արա Ղազագյոզյանը։ «Փինքից» պատմել են՝ մեղադրյալը նիստերի դահլիճ է մտել քմծիծաղը դեմքին, դահլիճում հավաքված նրա հարազատները հարձակվել են սպանված տրանսգենդեր կնոջ եղբոր վրա։ Նիստից հետո վիճաբանություն է ծագել նաև ամբաստանյալի պաշտպանի և տուժողի իրավահաջորդների միջև, Ենոքյանի փաստաբանը վիրավորել է Ադրիանայի մորը։ Մեղադրյալի հարազատները օգտվում են նրանից, որ տուժող կողմը դատարանում մենակ է մնում, և ճնշումներ են գործադրում սպանված կնոջ հարազատների և նրանց փաստաբանների վրա՝ ահազանգում էին իրավապաշտպանները։ Արդեն փետրվարի 28-ի դատական նիստին «Աջափնյակ 1» ընդհանուր իրավասության քրեական դատարանի դահլիճը լեփ լեցուն էր՝ Ադրիանայի հարազատներին աջակցելու էին եկել տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, դիվանագետները, քվիր ակտիվիստները։ Թե ինչպես է անցել դատական վերջին նիստը՝ պատմել է «Փինքի» համահիմնադիր Մամիկոն Հովսըեփյանը․ «...10-ից ավել դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ ականատես եղան, թե ինչպես են արդարադատության և ոստիկանական բարեփոխումների համար ծախսված իրենց փողերը ջուրը լցվում։ Դատարան մտնելիս բոլորի գրպան-պայուսակ ստուգում էին ձեռքով, նույնիսկ դիվանագետներին քրքրեցին, չնայած իրավունք չունեին նրանց պայուսակները նայելու և իրեր հանելու այնտեղից։ Դե հա, կասեն՝ բոլորիս անվտանգության համար է արվել։ Նույնիսկ դիտորդներից մեկի պայուսակից հանած տամպոնները պահանջեցին ցույց տալ, երևի որ համոզվեն՝ սառը զենք չի։ ․․․Դատը պետք է սկսվեր 17։00-ին, բայց մոռացել էին ամբաստանյալին բերել կամ միգուցե դիտավորություն էր, քանի որ արդեն 3-րդ դատն է՝ քրեակատարողականը ոստիկանությանն է մեղադրում ուշացումների համար, իսկ ոստիկանությունը՝ քրեակատարողականին։ 1 ժամից ավել սպասել ենք, դատարանը ոչ մի հայտարարություն չի արել ուշացման համար։ Դեսպանատան ներկայացուցիչները և տեղական դիտորդները այդքան ժամանակ սպասել էին մի փոքր խուց հիշեցնող դատարանի սենյակում, որտեղ օդափոխություն չկար, նստելու բավական տեղեր չկային։ Դատը սկսվեց 18։05, դատավոր Սմբատյանի մուտքի ժամանակ բոլորը ոտքի կանգնեցին, բացի մի ծեր մարդուց, ով նկատելի էի, որ դժվար էր տեղաշարժվում, հավանաբար ծնկները ցավում էին, սակայն դատավորը ստիպեց նրան կանգնել։ Հա, դատական կարգ է, հո չես խախտի, գրողին թե․ օրինակ, հենաշարժողական խնդիր ունես։ Սպանվածի հարազատները և դատը դիտարկողները շատ էին, դատարանի սենյակում տեղ չկար նստելու։ Ոմն Կարեն Ներսիսյանը ներս մտավ ու հրամայեց բոլորին նստել, կանգնած մարդ չի կարող լինել։ Հարցիս, թե որտեղ է գրված, որ կանգնած իրավունք չունեմ դատին մասնակցելու, պատասխանեց՝ ճիշտ չի տենց։ Իշխանություն բանեցնող հերթական կարգադրիչն էր «բերափոխված դատարանի»։ Այդ անձը մեզ ստիպեց նստել հանցագործի հարազատների հետ, որոնք նախորդ դատից հետո հայհոյել ու քաշքշել էին Ադիրանայի ընտանիքի անդամներին։ Դատավորը այդ միջադեպի մասին տեղյակ էր և խոսեց դրա մասին, որ կրկնվելու դեպքում միջոցներ կձեռնարկի, լեկցիա կարդաց դրա մասին, բայց գուշակեք ինչ․ այդ ամենը ասելուց նա բացառապես նայում էր Ադրիանայի մորը, նրան էր դաս տալիս, չնայաց որ մորն են քաշքշել ու ամբաստանյալի փաստաբանն էլ տիկնոջն «անասուն» է անվանել։ Ավելացնել, որ մայրը հոգեպես շատ ծանր ու ճնշված վիճակում է, դա պարզ երևում է դատերի ժամանակ։ Դատավորի նման պահվածքն ու մորն ուղղված մեղադրական տոնը պարզապես սարսափելի էր։ Եվ իհարկե, ժամից ավել ուշ սկսած ու 5 րոպե տևած այս դատ կոչվածն ավարտվեց, դատավորը գնաց արձակուրդ, հաջորդ նիստը նշանակեց 1 ամսից։ Ի՞նչ է անում ՀՀ արդարադատության նախարարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը նման դեպքերում։ Ո՞ւր են ձեր չստացված բարեփոխումներն ու արդար դատարանները»։ Հոսվեփյանին արձագանքել է Դատական դեպարտամենտի ներկայացուցիչ Լիանա Ռաֆայելյանը, որը, բովանդակային դժոհություններին անդրադառնելու փոխարեն, նախընտրել է խոսել տեխնիկական հարցերի մասին՝ դատական նիստը ուշ է սկսվել, քանի որ ամբաստանյալին մեկուկես ժամ ուշ են բերել, ինչի համար պատասխանատու է ոչ թե ԲԴԽ-ն և ԴԴ-ն, այլ ՆԳՆ-ն; նիստը 5 րոպե է տևել, քանի որ տուժողի պաշտպանը, իբր, այլ նիստի պետք է մասնակցեր և չէր կարող մնալ աշխատանքային օրվա ավարտից հետո; դատաչան մտնելիս մարդկանց զննելը պարտադիր է․․․ Դատական դեպարտամենտի ներկայացուցչի խոսքերը հերքել է փաստաբանը՝ ինքը ոչ միայն դեմ չի եղել դատը աշխատանքային օրվա ավարտից հետո շարունակելու առաջարկին, այլև, հակառակը, պնդել է դրա անհրաժեշտությունը, առարկողը մեղադրյալի պաշտպանն էր։ Ռաֆայելյանը խոստովանել է՝ «տեխնիկական վրիպակի հետևանքով» տուժող բառը շփոթել էր մեղադրյալ բառի հետ։ Իրավապաշտպանների և Դատական դեպարտամենտի ներկայացուցչի միջև երկխոսությունն այսքանով չի սահմանափակվել․ Մամիկով Հովսեփյան․ — ես հույս ունեի, որ ավելի կարևոր բան կգրեք։ կարծես ոչ բոլոր կետերին եք անդրադարձել՝ օրինակ, որ դատավորը սպանվածի մորը դաս էր տալիս կամ կարգադրիչը ստիպեց մարդկանց նստել հանցագործի հարազատների հետ, ովքեր նախորդ անգամ բռնություն են կիրառել: Լիանա Ռաֆայելյան․ — Ինչ վերաբերում է Ձեր մյուս դիտարկումներին, ապա, վստահաբար, դրանք սուբյեկտիվ ընկալման տիրույթում են։ Հովսեփյան․ — Եթե սպանվածի մոր աչքերին նայելով դաս ա տալիս դատավորը, երբ այդ կնոջ վրա են հարձակվել: Դա իմ սուբյեկտիվ ընկալու՞մն է: Պարզ ասեք, որ ոչինչ չեք կարող անել այս նողկալի իրավիճակը փոխելու համար և ձեր գերծառույթները ձևական են: Էս ամեն ինչում միակ սուբյեկտիվությունը ձեր արձագանքն է: Ռաֆայելյան․ — «զոհվածի մոր աչքերին նայելով, դատավորը դաս ա տալիս» ձեր դիտարկմանն ի պատասխան պարզաբանենք հետևյալը․ քանի որ նախորդ դատական նիստից հետո միջադեպ էր տեղի ունեցել կողմերի միջև, վերջիններս վիրավորել էին միմյանց, փետրվարի 28-ի նիստի ժամանակ դատավորը խնդրել-հորդորել-պահանջել է կողմերին դրսևորել պատշաճ վարքագիծ թե նիստերի ընթացքում և թե դրանից հետո, դատարանի շենքում պահպանել կարգուկանոնը, չխաթարել դատարանի բնականոն աշխատանքը։ Հովսեփյան․ — Ես եմ դատարանում եղել և ասում եմ փաստերի մասին, դուք ինձ սուբյեկտիվ եք համարում, մինչդեռ դատարանի տրամադրած ստերը որպես օբյեկտիվ պատճառ եք ներկայացնում: Արդեն հասկանալի է ԲԴԽ-ի անգործությունը: Քանի որ ձեր միակ ճմարիտ իրականությունը դատարանի ներկայացրածն է: Ես ասում եմ՝ ողջ խոսելուց դատավորը մորն էր նայում ու նախատում, դուք ասում եք՝ կողմերին էր ներկայացնում: Ձեռք եք առնու՞մ: Իսկ սրանից զատ, շահերի բախումից խուսափելու համար Բարձրագույն դատական խորհուրդի համար կարևոր է աշխատանքի վերցրել աշխատողների, որոնք անձնական ու ընտանեկան կապեր չունեն որևէ դատավորի հետ: Ադրիանայի գործով հաջորդ դատական նիստը մարտի 22-ին է լինելու՝ դատավորի արձակուրդից հետո։ շապիկի լուսանկարը՝ Մամիկոն Հովսեփյանի
Ադրբեջանական ռեժիմը կրկին թիրախավորել է այլախոհ հավատացյալներին
Իշխանությանը ոչ լոյալ հավատացյալները երկրի քաղբանտարկյալների մեծ մասն են կազմում