Դաշքեսանում առևանգված ընդդիմադիրը մեղադրվում է «թմրանյութերի համար»
Ադրբեջանում երեկ ձերբակալել են ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության Դաշքեսանի շրջանի գրասենյակի ղեկավար Սահիբ Մամեդզադեին։ Կուսակցությունից նշում են, որ դիմակավորված մարդիկ առևանգել են Մամեդզադեին և տարել անհայտ ուղղությամբ, երբ նա իր անասուների հետ արոտավայրում էր։ Ավելի ուշ պարզվել էր, որ ընդդիմադիր գործչին տեղափոխել են Բաքու և մեղադրում են «ապօրինի թմրանյութեր պահելու համար»:
«Ժողովրդական ճակատը» կասկածներ չունի, որ կուսակցության հերթական անդամի ձերբակալությունը պայմանավորված է իր քաղաքական գործունեությամբ։ Կուսակցության առնվազն հինգ անդամներ են այս պահին գտնվում ադրբեջանական բանտերում տարբեր մեղադրանքներով։

Տեղացի իրավապաշտպանների տվյալներով՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 288-ի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է երկրի՝ Եվրոպայի խորհրդին միանալուց ի վեր:
Ըստ «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» դաշինքի մարտի 18-ին հրապարակված ցուցակի՝ վերջին 3 ամսում քաղբանտարկյալների շարքերը համալրել է ևս 43 մարդ։
Ցուցակում կա 22 լրագրող և բլոգեր, 2 իրավապաշտպան, ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ՝ 22 հոգի, Գերմանիայից արտաքսված քաղէմիգրանտներ՝ 5, 208 հավատացյալներ, Թարթառի գործով դատապարտվածներ՝ 7 հոգի, Գյանջայի գործով դատապարտվածներ՝ 13 հոգի, ցմահ դատապարտյալներ՝ 11 հոգի։
Լրագրողների դեմ հետապնդումների մասին՝
Ադրբեջանում դեռ գտնում են՝ ում լռեցնել
Ադրբեջանում բոլորը գոհ են կամ «լրտես»
Հավատացյալների դեմ հետապնդումների մասին՝