Հայաստանի պետական պարտքը մոտենում է 9 մլրդ դոլարի շեմին
Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացել է ևս 750 մլն դոլարով։ 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար Հայաստանը 750 մլն դոլարի եվրապարտատոմս է տեղաբաշխել միջազգային շուկայում: Գումարը, ինչպես կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներգրավվել է նպաստավոր տոկոսադրույքով՝ 3.8% եկամտաբերությամբ, 10 տարի մարման ժամկետով: Գործարքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ: …Read More »