2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Տրանս կնոջ ծեծի փաստով վարույթ է նախաձեռնվել

Երեկ Luysi banak տելագրամյան ալիքում հայտնվեց տեսանյութ, որում ոմն Վահե Եղիազարյանը Երևանի Ռոսիա կինոթատրոնի տարածքում ուղիղ եթերով հայհոյանքներ հնչեցնելով ծեծի է ենթարկում տրանսգենդեր կնոջը։

Մինչ տրանս կնոջ վրա հարձակվելը, Եղիազարյանը բարձրաձայնում է մեքենաների համարները, որոնք «գալիս են հերթով, վեկալում տանում են»։ 

«Ես հիմա պատրաստվում եմ երկու հոգու ցբխեմ, ազնվությամբ, ուղիղ եթերով էլ ցբխելու եմ։ Թող ոստիկանը գա տանի ինձի»։

Տղամարդը մատանիներով կնոջը ծեծելուց հետո, ցույց է տալիս նրանց վրա մնացած արյունը։ Կինը փախչում է։  

Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն դեպքի վերաբերյալ։ Կազմակերպությունից Epress.am-ին հայտնեցին, որ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ, բայց ինչ հոդվածներով՝ դեռ պարզ չէ։

«Լույսի Բանակ» ՌԲՀԿ-ն «հայրենանվեր գործունեություն ծավալելու» համար շնորհակալագիր է հանձնել Վահե Եղիազարյանին։