2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Վարչապետը ուղղորդել է հրդեհի քննությունը․ ծնողների ցուցմունքները դատարանում

Վարդենիսի զինվորական կացարանում հրդեհի գործով հերթական նիստի ժամանակ ցուցմունքներ էին տալիս զոհվածների հայրերը։ Ինչպես նախորդ անգամ, հարցաքննվեց նաև մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը։ Դատավորը, փաստաբանները և զոհվածների ծնողները պարբերաբար հորդորում էին սպային «տղավարի ճիշտը ասել»։ Զոհված 15 զինվորների իրավահաջորդները հրդեհի վարկածին չեն հավատում։ Նրանց փաստաբան Նորյար Նորիկյանը խոստացավ մեղադրյալ կապիտանին, որ եթե «ասի ճշմարտությունը», ապա ինքը ՝ Նորիկյանը, ասուլիս կհրավիրի և կմիջնորդի սպայի խափանման միջոցը փոխելու համար։ Հունիսի 28-ի նիստի ուշագրավ  հայտարարությունները՝ հակիրճ․ — Հենց այս պահին բազմաթիվ զինվորներ շարունակում են պահվել անմխիթար և վտանգավոր կացարաններում, դաշտերում։ — Վարդենիսի կացարանը հին տուն էր, հավանաբար՝ ադրբեջանցիների։ — Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղորդել է հրդեհի գործը՝ մինչև քննության ավարտը հրապարակային վարկած առաջ բերելով։ — «Պապ, ինձ ստեղից տեղափոխեք», - ասել է զոհված զինվորը հրդեհից մի քանի օր առաջ։ — Ծնողը՝ մեղադրյալին․ «Բոլորը իրենց կաշին են փրկում, դու ո՞ւմ ես փրկում, արա»։ — Ինչու է զինվորների սմարթֆոններից, որոնք իբր պահվել են սպայի մեքենայում, հրդեհից 1․5 տարի անց ծխի հոտ գալիս։ — Զորամասում վառելիքի ապօրինի վաճառքից և այլնից ամսական 3 000 000 դրամ էր գոյանում, որը բաշխվում էր 3 սպայի միջև։ — «Պարոն մայոր, բոլոր տեղերում են ատբոյ հրամանից հետո քնո՞ւմ»։ — Զորամասի տրակտորը տեղում չէր, տվել էին անձնական օգտագործման։ — «Խի՞ չես զեկուցել կոնֆլիկտի մասին»։ — Աստված չանի, որ ծնողն իր ձեռքը վերցնի արդարադատությունը։ — «Չեմ խփի, մի վախի, խփելու լինեի՝ վիզդ կկտրեի»։ Մյուս նիստը նշանակված է այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 14։00-ին Սևան քաղաքի դատարանում։

նախորդ նիստերի մասին՝

Զինվորական կացարանի հրդեհում ողջ մնացած զինվորը նոր բան պատմեց

«Անընդունելի ա իմ վրա ամեն ինչ բարդելը»․ 15 զինվորների մահվան գործը

Տուժածի ցուցմունքը վերածվեց մեղադրյալի հարցաքննության. 15 զինվորների մահվան գործը