Ռասիզմի, կրոնի և սեքսիզմի դեմ․ ակցիա Երևանում
- հազարավոր կանայք այսօր պայքարում են ազատության համար,
- քրդուհիները կոտրում են կարծրատիպերը, նրանք օրինակ են ողջ աշխարհի կանանց համար,
- պաշտպանենք մեր ազատությունն այսօր հազարավոր կանանց հետ միասին,
- կին, կյանք, ազատություն,
- լինենք մարտնչող կանանց ձայնը, փողոցում վաճառվող կանանց, եզդի կանանց, Իրանի բանտերում կանանց ձայները,
- թող յուրաքանչյուր կին զգա մյուսի ցավը,
- կնոջ ազատությունը հասարակության ազատությունն է,
- հայրիշխանությունը շարունակում է հիմնվել պատերազմի վրա, մենք պետք է կանգնեցնենք սպանությունները,
- մենք պետք է կազմակերպենք պայքար
Նոյեմբերի 25-ին տասնյակ կանայք հավաքվել էին Երևանի կենտրոնում լուռ դեմոնստրացիայի։ Այսօրվանից մինչև դեկտեմբերի 10-ը գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյակն է, որի շրջանակում տարբեր խմբեր, անհատներ և կազմակերպություններ աշխարհով մեկ միավորում են իրենց ջանքերն ընդդեմ բռնության:
Այսօրվա ակցիայի միջազգային բնույթը ընդգծված էր քուրդ և եզդի կանանց մասնակցությամբ։