Թալիբները կանանց արգելեցին նաև սովորել համալսարաններում․ ցույցեր
Անհնազանդության ակցիաներ, ըստ BBC-ի, բացի մայրաքաղաքից անցկացվել են նաև Տախարի մարզում։ Տեսանյութերում երևում էին նախօրեին մայրաքաղաքում ցույցերի դուրս եկած մոտ 50 կանայք՝ հիջաբներով, ի թիվս այլի՝ նրանք վանկարկում էին «Կրթություն, աշխատանք, ազատություն»։ Ի սկզբանե ակցիայի մասնակիցները ցանկանում էին հավաքվել երկրի ամենամեծ կրթական հաստատության՝ Քաբուլի համալսարանի առջև, սակայն չեն կարողացել՝ իշխանությունների ուղարկած բազմաթիվ ուժայինների պատճառով։ Ցույցերին մասնակցող մի քանի կանայք BBC-ին հայտնել են, որ դաժան ծեծի են ենթարկվել ուժայինների կողմից՝ այդ թվում թալիբ կանանց։ Ցուցարարներից առնվազն հինգին ձերբակալել են, որոշներին հաջողվել է փախչել։WATCH: #BNNAfghanistan The courageous students of the University of #Peshawar march in support of women's right to an education and held signs that read: "The World Fears Afghans with a Pen, Not a Gun." #LetAfghanGirlsLearn #LetHerLearn #Taliban #Afghanistan #Kabul pic.twitter.com/zi2uNmQJ7S
— Gurbaksh Singh Chahal (@gchahal) December 23, 2022
Ըստ Աֆղանստանի կրթության նախարարության՝ մասնագետները գնահատել են ուսումնական ծրագիրն ու միջավայրը և որոշել, որ աղջիկները չպետք է հաճախեն ուսումնական հաստատություն՝ «մինչև համապատասխան միջավայր չապահովվի»։ Ավելի ուշ Նադիմը պետական հեռուստատեսությամբ ասել է, որ կանանց մուտքն արգելվել է դրես կոդին չհետևելու պատճառով․ «նրանք հագնվում էին այնպես, կարծես հարսանիքի էին գնում»։This morning, women in #Kabul marched against Taliban recent decision, suspending girls from access to university. Protesters chanted “ everyone or no-one” calling for equal access to education. #LetHerLearn pic.twitter.com/MANmd0o4YI
— Khalil Noori BBC (@KhalilNoori) December 22, 2022
Մինչև դեկտեմբերի 20-ի հրամանը, աֆղանստանյան համալսարաններն արդեն իսկ կանանց մեկուսացնող մի շարք կանոններով էին գործում։ Դասասենյակները կանանց համար առանձին մուտքեր ունեին, և նրանց կարող էին դասավանդել միայն կին ուսուցիչները կամ ծեր տղամարդիկ։ Բացի այդ մի շարք առարկաներ, օրինակ՝ ճարտարագիտություն, տնտեսագիտություն, անասնաբուժություն և գյուղատնտեսություն, կանանց չի թույլատրվում սովորել։ Լրագրություն ուսուցանել թույլատրվում է, սակայն՝ խիստ սահմանափակումներով։ Չնայած թալիբները խոստանում էին, որ հարգելու են կանանց իրավունքները՝ հետևելով «աֆղանական նորմերին և իսլամի արժեքներին», կանայք փաստացի հայտնվել են մեկուսացման մեջ։ Իշխանության գալուց հետո Թալիբանը լուծարել է կանանց հարցերով նախարարությունը՝ փոխարինելով այն արատների կանխարգելման և առաքինության քարոզի նախարարությամբ։ 2021-ին թալիբները խոստացել էին թույլատրել աղջիկներին շարունակել կրթությունը։ Բայց վերջին 16 ամիսների ընթացքում աղջիկներին թույլատրվել է հաճախել միայն տարրական դպրոց՝ 3-4 դասարաններ։ Փոխվել են նաև կրթական ծրագրերը։ ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան մեկ միլիոն աղջիկ-երեխաներ զրկվել են նաև դպրոցական այս կրթությունը շարունակելու հնարավորությունից։ Պատճառը, ըստ Թալիբանի, կին-ուսուցիչների պակասն է։ Տես նաև՝ Աֆղանստանը խավարում էMale university students have walked out of their exam in protest against Taliban’s decision to BAN female students from university education. Several male professors have also resigned so far. This must happen across the country NOW!pic.twitter.com/kvvsQdchSu
— Shabnam Nasimi (@NasimiShabnam) December 21, 2022