Home / Հայաստան / Օզբիլիսն անձնագիր ստացավ, սակայն չի խաղա Մակեդոնիայի և Իռլանդիայի դեմ

Օզբիլիսն անձնագիր ստացավ, սակայն չի խաղա Մակեդոնիայի և Իռլանդիայի դեմ

Այսօր Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց Հայաստանի հավաքականի նոր ֆուտբոլիստին` Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Արազ Օզբիլիսին:

Վերջինս անձնագիր և Հայաստանի հավաքականի 23 համարի մարզաշապիկ ստացավ, սակայն հայտարարեց, որ, ցավոք, չի մասնակցի Եվրո-2012-ի գալիք երկու հանդիպումներին վնասվածքի պատճառով:  Նա նշել է, որ հրավեր ուներ նաև Հոլանդիայի հավաքականից, սակայն ընտրել է Հայաստանը, որովհետև «իր սիրտը Հայաստանի հետ է»:

Օզբիլիսը նաև ասել է, որ ինքը հայերեն չի խոսում, բայց սովորում է: