Home / Հայաստան / Դաշնակները ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ քննարկել են ներքաղաքական իրավիճակը

Դաշնակները ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ քննարկել են ներքաղաքական իրավիճակը

Այսօր ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ Բյուրոյի անդամներ Հրանտ Մարգարյանի, Վահան Հովհաննիսյանի, Լևոն Մկրտչյանի և Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնի և քաղաքական հարցերի պատասխանատու պրն. Քրիսթոֆեր Անդերսենի միջև:

Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տնտեսությանը և տարածաշրջանային քաղաքական զարգացումներին վերաբերվող հիմնահարցեր: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները ներկայացրեցին կուսակցության դիրքորոշումները և քաղաքական իրադարձությունների իրենց գնահատականները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ևս շարունակել հանդիպումներն, ինչպես ընդհանուր, այնպես էլ կոնկրետ հարցերի քննարկման համար:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին դեսպանին ՀՅԴ կենտրոն այցելելու համար և կուսակցության անունից հաջղություն մաղթեցին նրան իր պատասխանատու առաքելությունում, հայտնում են ՀՅԴ հանրայն կապերի գրասենյակից: