Home / Հայաստան / Վլադիմիր Պուտինի դատը` Խամովնիչեսկի դատարանից (Տեսանյութ)

Վլադիմիր Պուտինի դատը` Խամովնիչեսկի դատարանից (Տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է հայտնվել` բեմականացված լրատվական թողարկում, որում խոսվում է «Ռուսաստանի նախկին վարչապեը Վլադիմիր Պուտինի» դատական գործի մասին:

Տեսանյութում իբրև թե հեռարձակում է ընթանում Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանից, որտեղ քննվում է Պուտինի դեմ հարուցված քրեական գործը: Կառավարության ներկայիս ղեկավարը, մասնավորապես, մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:

Դատական նիստը վարում է դատավոր Վիկտոր Դանիլկինը, ով դատել է Միխայիլ Խոդորկովսկուն և Պլատոն Լեբեդևին: Ինքը` Պուտինը տեսանյութում ճաղավանդակների հետևում է նստած:

Ըստ տեսանյութի` դատարանը կարծում է, որ Պուտինը մասնակցել է ժողովրդին վախեցնելու նպատակով ահաբեկչական գործողության կազմակերպման, ինչպես նաև գործող իշխանական մարմինների վրա ազդելու մեջ»:

YouTube տեղադրված տեսանյութի հեղինակներն անհայտ են: