Home / Հայաստան / Իսրայելում բախումներ են տեղի ունենում. կան վիրավոր ոստիկաններ

Իսրայելում բախումներ են տեղի ունենում. կան վիրավոր ոստիկաններ

Երուսաղեմի «Ալ Աքսա» մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո հարյուրավոր պաղեստինցիներ սկսել են քարեր նետել իսրայելցի ոստիկանների վրա, հայտնում է Agence France-Presse-ը: Միջադեպի վայր են ուղարկվել ոստիկանական հավելյալ ուժեր` զսպելու համար ամբոխի գործողությունները:

Ձերբակալությունների մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն ոստիկանների շրջանում արդեն իսկ վիրավորներ կան: Ցուցարարների մի մասը բարիկադավորվել է մզկիթում և հրաժարվում է լքել այն:

Հատկապես ինչն է դրդել նրանց այսպիսի գործողությունների դեռևս պարզ չէ, սակայն հայտնի է, որ փետրվարի 25-ին պաղեստինցիները նշում են «Խևրոնի ջարդի» տարելիցը, 1994 թվականի դեպքերը, երբ իսրայելցի ահաբեկիչ Բարուխ Գոլդշտեյնը կրակ էր բացել տեղի Իբրահիմի մզկիթում աղոթող անպաշտպան պաղեստինցիների ուղղությամբ: Այդ ժամանակ 29 մարդ էր զոհվել, ևս 125-ը վիրավորվել էին: Եվս 19 պաղեստինցիներ սպանվել էին բողոքի ցույցերը ճնշել ցանկացող իսրայելցի զորքերի ձեռքով:

Գրեթե ամեն տարի այս օրը պաղեստինցիները դուրս են գալիս փողոց նշելու հիշատակի արարողությունները, որոնք հաճախ ավարտվում են բախումներով իսրայելական ոստիկանության հետ: