Home / Հայաստան / Հավը ճուտ է ծննդաբերել

Հավը ճուտ է ծննդաբերել

Շրի Լանկայում հավը ճուտ է լույս աշխարհ բերել ոչ թե ձվադրման, այլ ծննդաբերության միջոցով, հայտնում է BBC-ն:

Ճուտը ծնվել է բոլորովին առողջ և ամբողջությամբ ձևավորված, իսկ հավը սատկել է ծննդաբերության ընթացքում ստացած ներքին վնասվածքներից:

Անասնաբույժների խոսքով` բեղմնավորված ձվաբջիջը հավի սեռական օրգաններում 21 օրում լիարժեք ճուտ է դարձել:

Հավերի համար անսովոր ճանապարհով ծնված ճուտը տեղի ԶԼՄ-ներում «հավի և ձվի» մասին ֆիլիսոփայական հարցի քննարկման թեմա է դարձել:

«Հավը ձվից առաջ է եղել»,-գրում է տեղական պարբերականներից մեկը: