Home / Հայաստան / «Ժառանգության» բախտը լիդերի հարցում չի բերել. քաղաքագետ

«Ժառանգության» բախտը լիդերի հարցում չի բերել. քաղաքագետ

«Ժառանգություն» կուսակցությունն այն քաղաքական կշիռը չունի Հայաստանի քաղաքական դաշտում, որպեսզի նրա ղեկավարի պատգամավորական մանդատից հրաժարվելը մեծ ցնցումներ առաջացնի: Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելը մեկնաբանելով՝  այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Բադալյանը:

«Ցանկացած պատգամավոր ունի իրավունք մանդատը վայր դնելու, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում դա չի կարող դառնալ համար մեկ քննարկման թեմա: Դա այն թեման չի, որ ես վերլուծեմ: Ինքը գուցե կանի ասուլիս ու կասի՝ դա PR քա՞յլ էր` «Ժառանգության» վրա ուշադրության հրավիրման, թե՞ կապված էր նախագահական ընտրությունների հետ: Ինչևէ, դա մեծ ցնցումներ չի բերի», – ասել է քաղաքագետը:

Բադալյանը նաև նշել է, որ այն նախորդ գումարման ԱԺ-ում «Ժառանգությունը» բավական լավ խմբակցություն ուներ, սակայն այն չկայացավ որպես կուսակցություն, այլ միացավ մեկ այլ չկայացած կուսակցության՝ «Ազատ դեմոկրատներին»:

«Կուսակցությանը ոչ միայն լավ անդամներ են պետք, այլև լավ լիդեր: Այդ հարցում «Ժառանգության» բախտը չի բերել», – եզրափակել է Բադալյանը: