Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը երկու տեղեկանք է հրապարակել, որը վերաբերում է 2010 թվականի հուլիսին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործին: Մարտիրոսյանը դատական գործում ներգրավված է որպես Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ:
Առաջին տեղեկանքում Մարտիրոսյանը նշել է, որ քրեական գործով կատարվել է միակողմանի, կեղծ նախաքննություն, որն ուղեկցվել է Քրեական դատական օրենսգրքի բազմաթիվ խախտումներով, ինչի արդյունքում ակնհայտ դիտավորյալ սպանությունը գործում որակել են որպես «ինքնասպանություն»:
«Այս կեղծ վարկածով կալանավորվել են 5 զինծառայողներ (մեղադրվում են ինքնասպանության հասցնելու մեջ-խմբ.): Նախաքննական խախտումները բազմաթիվ են ու բազմապիսի՝ իրեղեն ապացույցների ոչնչացում, սպանության գործիք ինքնաձիգի վրայից մատնահետքերի ոչնչացում, կեղծ արձանագրությունների ստեղծում, վկաների ցուցմունքներ, որոնք ձեռք են բերվել ճնշման ու խոշտանգման արդյունքում և որոնք էապես հակասում են գործով ձեռք բերված ապացույցներին, փորձագիտական եզրակացություններին»,- նշված է տեղեկանքում:
Երկրորդ տեղեկանքում Մարտիրոսյանն ընդգծում է, որ սեպտեմբերի 12-ի դատական նիստի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել, որը կապված է եղել փորձագիտական եզրակացության մասին՝ նախկինում գործով քննիչ, իսկ այժմ որպես վկա անցնող Լևոն Պետրոսյանին տված իր հարցի հետ:
«Համաձայն այդ եզրակացության՝ սպանության պահին (ըստ քննչական հեքիաթի՝ ինքնասպանության պահին) «Ղոզլու 12» մարտական հենակետի զինծառայողներից 7-ը գտնվել են դեպքի վայրում: Նրանց մարմնի տարբեր մասերից վերցված խծուծներում հայտնաբերվել են պղնձի փոշու հետքեր, ինչը մտնում է կրակոցի լրացուցիչ գործոնների մեջ: Սա կոռումպացված, հանցավոր նախաքննական մարմնի համար մահացու եզրակացություն է, քանի որ կտրուկ հակասում է կեղծ քննությանը, ամբողջապես արժեզրկում է քրեական գործը և հիմք տալիս գործ հարուցել վերը հիշատակված մարմինների տասնյակից ավելի աշխատակիցների հանդեպ», – նշում է Մարտիրոսյանը:
Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչն Epress.am-ի հետ զրույցում պարզաբանել է, որ լրացուցիչ գործոն է հանդիսանում ոչ միայն պղնձի փոշին, այլև կրակոցից հետո զենքի փողից դուրս եկած և վառոդի այրման հետևանքով այրված ու կիսաայրված մասնիկները: Այդ ամենը գտել են 7 զինծառայողների հագուստի վրա: Մարտիրոսյանը համարում է դա ապուցույց առ այն, որ կրակոց է հնչել նրանց ներկայությամբ, մինչդեռ քննչական մարմինը պնդում է, որ կրակոց չի եղել, այլ այդ լրացուցիչ գործոնները առաջացել են զինծառայողների զենքերի մաքրման արդյունքում:
Մարտիրոսյանը նշել է, որ այդ վարկածը արժանահավատ չէ:
Նրա խոսքով՝ նախագահողը Պետրոսյանին տված իր հարցից հետո սկսել է ինտենսիվ միջամտությունը, փորձել է լռեցնել իրեն՝ մեղադրելով գործի ծավալից դուրս հարցեր տալու, քրեական գործի նյութերին անտեղյակ լինելու մեջ:
«Նրան միացան մեղադրողները, որոնցից Հարություն Հարությունյանն անձնական շահագրգռվածություն ունի գործի ելքով, քանի որ հենց ինքն է հսկել նախաքննությունը և, ինչու ոչ, հանցավոր ցուցումներ տվել քննիչին, և առաջինը հենց ինքը պետք է պատասխանատվություն կրի նախաքննության ընթացքում կատարված անօրինականությունների, հանցագործությունների համար»,- նշել է Մարտիրոսյանը:
Նա պատմել է, որ այդ ընթացքում սկսվել է վիճաբանություն, ինչից հետո Մարտիրոսյանը հայտարարել է, որ այս աղմուկը միտումնավոր է կազմակերպված նախագահող Մարդանյանի կողմից, որպեսզի վկայի հարցաքննությունը տապալվի:
Ի դեպ, հարցաքննության երկրորդ օրը Լևոն Պետրոսյանը հայտարարել է, որ հրաժարվում է ցուցմունք տալ դատարանում:
«2-րդ միջադեպը կապված էր Արտակ Նազարյանի դիակի դատաբժշկական փորձաքննության հետ: Դատաբժիշկ Ադամյանն իր եզրակացության մեջ նշում է, որ դեպքի օրը Նազարյանը 2 անգամ ենթարկվել է բռնության՝ դեպքից 6 ժամ և դեպքից «ոչ շատ առաջ»: Իմ հարցին պատասխանելով՝ քննիչը հայտարարել է, որ ինքը չգիտի, թե ինչ է նշանակում «ոչ շատ առաջ» բժշկական տերմինը, և խորհուրդ տվեց դրա պարզաբանումը ստանալ դատաբժշկից», – գրված է տեղեկանքում:
Մարտիրոսյանը այս պատասխանը որակել է որպես ցինիզմի դրսևորում՝ նշելով, որ նքննիչը ոչ միայն կատարել է հանցագործություն՝ քննության չառնելով այս կարևորագույն՝ ծեծի ու խոշտանգման փաստը, այլև չի բարեհաճել դրա շուրջ հարցաքննել դատաբժշկին:
«Իրականում սա պաշտոնական հանցագործություն է. եթե քննիչը բացահայտեր այն անձանց, որոնք դեպքից վայրկյաններ կամ 1-2 րոպե առաջ (այսպես է մեկնաբանվում «ոչ շատ առաջ» տերմինը) ծեծել, խոշտանգել են Նազարյանին, ապա դրանով իսկ կբացահայտեին մարդասպաններին», – եզրահանգում է Մարտիրոսյանը:
«Պաշտոնական հանցագործություն». Փորձագետը պատմել է՝ ինչպես է անցնում Արտակ Նազարյանի գործով դատը