ՀՀԿ-ն, չներկայանալով այսօր հրավիրված արտահերթ նիստին, խախտել է Սահմանադրությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Նրանք փաստորեն արժեզրկում են սահմանդրական այս գործը, ինչը ցույց է տալիս նրանց արհամարհանքը Սահմանադրության և օրենքների նկատմամբ, սա նաև ցույց է տալիս, որ նրանք պատրաստ չեն, չեն ցանկանում Հայաստանում անցկացնել ազատ, արդար, օրինական ընտրություններ: Բնականաբար, ընդդիմությունը պետք է մշակի շատ հստակ քայլեր՝ նման իշխանության դեմ, որովհետև նման քայլերով իշխանությունը ըստ էության ուզում է փակել օրինական միջոցով, ընտրություններրի միջոցով Հայաստանում ատելի իշխանությունը փոխելու որևէ հնարավորություն: Սահմանադրության նման բռնաբարություն ուղղակի անընդունելի է»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանի կարծիքը կիսում է նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն, երևի, լավ չի հասկացել, թե ինչ են անում:
«Հայաստանում կա մի մեծամասնություն, որը անպատասխանատու մեծամասնություն է, պատասխանատվություն չստանձնող մեծամասնություն է: Մեծամասնությունը պարտավոր է առաջին հերթին օրինակ ծառայել Սահմանադրության և օրենքների կատարման առումով, և մենք հիմա այս փաստը արձանագրեցինք առնվազն սրանով: Սա շատ ավելի մեծ հարված է նույն մեծամասնությանը, այս նույն իշխանություններին և ինչու ոչ՝ մեր պետական ավանդույթներին»,- ասել է Արմեն Ռուստամյանը:
Հարցին, թե քանի որ ՀՀԿ-ի որոշումը հայտնի էր, ինքնանպատակ չէ՞ր այս նախաձեռնությունը, Արմեն Ռուստամյանն ասել է, որ եթե այդպես մտածեն, ապա Սահմանդրությունից ընդհանրապես այդ դրույթը պետք է հանվի, քանի որ այն ինքնանպատակ կարող է լինել միշտ:
«Որովհետև, եթե մեկ երրորդով են հավաքվում նիստերը, պարզ է, որ երկու երրորդը ուրրիշ տեղ է, ու այդ երկու երրոդը միշտ էլ կարող է ձախողել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ չեն հասկացել Սահմանդրության ոգին ու տառը: Սահմանադրության ոգին ասում է, որ մեկ երրորդը իրավունք ունի հարցը օրակարգ բերել և պարտավոր են այդ խնդիրը օրակագային հարց դարձնել, նիստ անել ու քննարկել, սա պարտավորություն է՝ ոչ թե իրավունք: Եվ սա լավ չեն հասկացել»,- ասել է ՀՅԴ-ական պատգամավորը:
Ռուստամյանը տեղեկացրել է նաև, որ իրենք դիմելու են նախ՝ էթիկայի հանձնաժողով, որը ստեղծվել հենց այս հարցերը քննարկելու համար և շատ պարզ պետք է ասի, որ այն, որ պատգամավորները, որոնք պարտավոր էին գալ, անհարգելի պատճառով բացակայել են, չեն եկել, էթիկայի կոպիտ խախտում է:
«Նախագահությունը, որ պարտավոր էր նիստը գումարել և այդ նիստը չի գումարել, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել, սա նույնպես պարտավորության խախտում է, որը ուղիղ կապված է էթիկայի խնդիրների հետ: Այս պրոցեսը էթիկայի հանձնաժողովում մենք դեռ երկար քննարկման առարկա ենք դարձնելու. այդ նամակը պատրաստվում է: Կամ պետք է հանկարծ պարզվի, որ այս օրը իրենց ղեկավարության հրահանգով հիվանդացան, պիտի բոլորը բերեն փաստաթուղթ, որ երկու-երրորդով հիվանդ են եղել, պառկած են եղել, կամ էլ հիվանդանոցում են եղել»,- ասել է Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ նիստը հրավիրելու համար ՀԱԿ-ի խմբակցությունը հավաքել էր անհրաժեշտ թվով ստորագրություններ (համաձայն Սահմանադրության 70 հոդվածի պետք է հավաքել առնվազն 44 ստորագրություն, հավաքվել է 48): Նախաձեռնությանն աջակցել են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»: Հանրապետական կուսակցութան խմբակցությՀիշեցնենք, որ նիստը հրավիրելու համար ՀԱԿ-ի խմբակցությունը հավաքել էր անհրաժեշտ թվով ստորագրություններ (համաձայն Սահմանադրության 70 հոդվածի պետք է հավաքել առնվազն 44 ստորագրություն, հավաքվել է 48): Նախաձեռնությանն աջակցել են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»:
Արտահերթ նիստը պետք է նվիրված լիներ ընտրական համակարգում փոփոխություններ կատարելու մասին ՀԱԿ-ի առաջարկին: