Home / Հայաստան / «Ժառանգության» հավաքը միտված է «կամրջել քաղաքացիական հասարակության և քաղաքական գործընթացների միջև արհեստական ջրբաժանը»

«Ժառանգության» հավաքը միտված է «կամրջել քաղաքացիական հասարակության և քաղաքական գործընթացների միջև արհեստական ջրբաժանը»

Րաֆֆի Հովհաննիսյանը և ‹‹Ժառանգություն›› կուսակցությունը hրավիրում են «համապարփակ հանրային ժողովի», որը կկայանա դեկտեմբերի 22-ի կեսօրին՝ «Արմենիա Մարիոթ»  հյուրանոցում: Ինչպես նշված է «Ժառանգություն» կուսակցության հաղորդագրության մեջ՝ մուտքն ազատ է:

«Քաղաքացիական հասարակության և քաղաքական գործընթացների միջև արհեստական ջրբաժանը կամրջելուն միտված այս յուրահատուկ հավաքը բաղկացած կլինի քաղաքացիների ելույթներից և երաժշտական կատարումներից: Հովհաննիսյանը հանդես կգա հիմնական հայտարարությամբ, և հավաքը կավարտվի ‹‹Ժառանգություն›› կուսակցության հակիրճ ու հատուկ համագումարով», – ասված է հաղորդագրության մեջ: