Մի շարք նախկին բարձրաստիճան ԲՀԿ-ական պաշտոնյաներ, ինչպես նաև որոշ գործող ԲՀԿ-ական պատգամավորներ, վերջին օրերին այցելում են Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Նախօրեին ՀՀԿ շտաբ է այցելել քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Վարդանյանը: Անցյալ շաբաթ ՀՀԿ շտաբ է այցելել նաև առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով ևս ԲՀԿ քաղխորհրդի անդամ է:
Երեկ Վարդան Վարդանյանին թերթի թղթակիցը հարցրել է, թե ինչու՞ է ՀՀԿ նախընտրական շտաբ այցելել, արդյո՞ք դա նշանակում է, որ նա ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին:
Վարդանյանը պատասխանել է. «Ես լրիվ ուրիշ հարցով էի գնացել, ու հարմար չի հիմա խոսելը»:
Հարություն Քուշկյանից նույն հարցի պատասխանն այդպես էլ չի հաջողվել ստանալ, նա խորհրդակցության է եղել, իսկ ավելի ուշ անհասանելի դարձել: