Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Պողոսյանը և 1972թ. ծնված Սամվել Հարությունյանը:
Պողոսյանը և Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ հանցագործության շարժառիթները ստուգվում են:
Հիշեցնենք, որ Հայրիկյանի դեմ փահափորձն իրականացվել է հունվարի 31-ի ուշ երեկոյան:
Նախագահի թեկնածու ուղղությամբ արձակվել էր երկու կրակոց, նա աջ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել։
Հայրիկյանը ենթադրություն էր հայտնել, որ իր վրա կրակողը հայ չէր։