Քիչ առաջ Ազատության հրապարակում, որտեղ հավաքվել են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննսիյանին աջակցողները, միջադեպ է գրանցվել:
Հարթակի մոտ կանգնած ակտիվիստ Կարեն Հարությունյանը, ով երկու օրա առաջ մասնակցել էր ԿԸՀ-իմ մոտ ծաղկեպսակ տեղադրելու արարողությանը, իր ընկերների հետ զրուցելիս կարծիք է հայտնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չպետք է գնար Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առանց ժողովդրին հարցնելու:
Լսելով դա՝ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ հրապարկում սադրիչներ կան, ինչից հետո ոստիկանները Կարեն Հարությունյանին հեռացրել են հարթակից:
Վերջինս պահանջել է, որպեսզի Արմեն Մարտիրոսյանը իրենից ներողություն խնդրի: «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը Հարությունյանին ասել է, որ լավ ճանաչում է նրան, ու Մարտիրոսյանի անունից ներողություն է խնդրել: