Կիրակի օրը հանդիպել են ԲՀԿ նախագահ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանն ու գործարար Միխայիլ Բաղդասարովը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ հանդիպումը կայացել է Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը:
Թե ինչ են քննարկել երկու գործարարները, թերթին պարզել չի հաջողվել: Բաղդասարովի հեռախոսն անհասանելի է եղել, իսկ ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասել է, թե ինքն այդ հանդիպման մասին որևէ տեղեկություն չունի: