Լրագրող Թեհմինե Ենոքյանն այսօր ևս մեկ տեսանյութ է տարածել «Չգրված օրենքներ հայաստանյան բիզնեսում» շարքից, որում հայաստանցի գործարարը խոսում է բիզնես ոլորտի խնդիրների մասին: Երեկ Ենոքյանը ներկայացրել էր DiscWorld խանութի տնօրեն Կարեն Քյուփելյանի հետ, ով պատմել էր, թե ինչպես են իր բիզնեսի մեջ փորձել փայ մտնել:
Այսօր տարածած տեսանյութում խոսում է «Ռեկո ռեկորդս» ստուդիայի տնօրեն Դավիթ Խանոյանը, ով անդրադառնում է ԱԺ-ի ընդունած ակցիզների մասին օրենքին:
«Օրենքը նպատակ ունի բոլոր մարդկանց բերել հարկային դաշտ: Երաժշտական կրպակները քաոսի են մատնվել՝ չգիտեն վաճառեն, թե չվաճառեն իրենց ապրանքը: Նրանք, ովքեր ստվերում են գործում, կշարունակեն աշխատել, ոչ միայն կշարունակեն աշխատել, այլև կծաղկեն, բայց մեր նպատակը էտ է՞ր…», – ասում է Խանոյանը:
Ենոքյանը նշում է, որ Խանոյանը մինչ այս պահը գտնվում է դատական քաշքշուկների մեջ: Տեսանյութում թեմային անդրադառնում է նաև Կարեն Քյուփելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.