«Հայբիզնեսբանկի» կենտրոնական խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանը հայտարարել է, որ ինքը ոչ մի բողոք և ոստիկանությունում հայտարարություն տալու խնդիր չունի: ՀՀ ոստիկանության կայքի համաձայն, այս մասին Արզումանյանն ասել է ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների հետ զրույցում, որոնք պարզաբանումներ են խնդրել իր հետ կատարված միջադեպի վերաբերյալ:
Նշենք, որ ավելի վաղ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ հունիսի 10-ին Սերգեյ Արզումանյանը 4-5 անձի կողմից ծեծի էր ենթարկվել իր աշխատասենյակում:
Երեկվա համարում «ՀԺ»-ն, հղում կատարելով իր աղբյուրներին, նշել էր Արզումանյանի գործի մեջ ներգրավված են ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյաներ և քրեական հեղինակություններ: