Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված և վիրավորված Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանը պնդում է, որ չմոնտաժված տեսանյութը բոլորովին այլ պատկեր է, քան այն տեսանյութը, որը ներկայացվել էր հանրությանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշել է, որ տեսանյութը շատ հետաքրքիր ձևով է կտրտված, որ «բոլորովին ուրիշ տպավորություն ստծեղվի և համահունչ լինի զինդատախազի (Գևորգ Կոստանյան-խմբ.) սկզբնական հայտարարություններին»:
«Հենց առաջին պահից, երբ Ավետիք Բուդաղյանն է այդտեղ գտնվում ու նրա վրա հարձակվում են, հետո, երբ եղբայրները հեռանում են, այդ պահից էլ նրանց ուղղությամբ սկսվում են կրակոցներ, մինչև վերջ։ Շատ պարզ երևում է, որ և սկզբնական հարձակումը, ձեռքերով հարվածելը, քաշքշելը, և հետո էլ կրակելը, բոլորը սկսվել է միանշանակ մյուս կողմից։ Երկու կարծիք չի կարող ունենալ այն մարդը, ով մի անգամ նայել է տեսանյութը»,– ասել է Ալումյանը։
Ալումյանը նաև հաստատել է այն տեղեկատվությունը, թե Սուրիկ Խաչատրյանի որդու՝ ձերբակալված Տիգրան Խաչատրյանի արյան մեջ փորձագիտական եզրակացությամբ թմրանյութ են հայտնաբերել:
Հայկ Ալումյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: