Home / Հայաստան / ՎՏԲ-ն ստանձնել է «Միկա ցեմենտի»-ի կառավարումը, բայց աշխատավարձերը չի վճարում. թերթ

ՎՏԲ-ն ստանձնել է «Միկա ցեմենտի»-ի կառավարումը, բայց աշխատավարձերը չի վճարում. թերթ

2013 հունիսից Հրազդանի «Միկա ցեմենտ» ընկերության կառավարումն անցել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընկերության սեփականատեր, գործարար Միխայիլ Բաղդասարովը հայտարարել է, որ իրենք գնում են դեպի սնանկացում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Ու թեև «ՎՏԲ»-ն իր պաշտոնական կայքում հպարտորեն գրել է, թե «Միկա ցեմենտ» գործարանի աշխատանքը վերականգնվել է՝ շնորհիվ բանկի կողմից ստացված ֆինանսավորման, դա այնքան էլ այդպես չէ։ Բանն այն է, որ բանկը հրաժարվել է վճարել գործարանի շատ աշխատակիցների աշխատավարձերը, ինչը վերջերս հանգեցրեց դժբախտության», – նշում է թերթը:

«Ժողովուրդ»–ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 31-ին «Միկա ցեմենտ»-ի աշխատակից, 49-ամյա Արմենը գնացել էր գործարան և պահանջել իր 5 ամսվա չստացած աշխատավարձը, սակայն տնօրինությունը հրաժարվել էր վճարել։

«Երբ նա դուրս էր եկել, կինն էր զանգահարել նրան և հետաքրքրվել՝ արդյոք ստացել է աշխատավարձը։ Արմենն էլ, խորը հոգոց հանելով, ասել էր, թե փող չկա, ու հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից տեղում մահացել էր»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում