Home / Հայաստան / Մոսկվայում «ռեյդի» ժամանակ հարյուրավոր ապօրինի ներգաղթյալներ են բերման ենթարկվել

Մոսկվայում «ռեյդի» ժամանակ հարյուրավոր ապօրինի ներգաղթյալներ են բերման ենթարկվել

Մոսկվայի Լյուբլինո թաղամասի «Մոսկվա» առևտրի կենտրոնում անցկացված ստուգայցի արդյունքում շուրջ 700 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Մոսկվայի ՆԳՆ վարչության մամլո ծառայությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկուշաբթի առավոտյան «Մոսկվա» առևտրի կենտրոնում ոստիկանական «ռեյդ» է սկսվել՝ «Զասլոն-2» գործողության շրջանակներում: Ոստիկանության աշխատակիցները առևտրի կենտրոնի տարածքում բացահայտել են անօրինական միգրացիայի, ապօրինի զենքի, թմրանյութերի պահման ու այլ խախտումների դեպքեր:

Նշենք, որ անցյալ շաբաթ ոստիկանությունը «Մոսկվա» առևտրի կենտրոնում նման ստուգայց արդեն անկացրել էր: Նոյեմբերի 20-ին ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ ներգաղթյալներ, բերման էր ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: