Home / Տեսանյութեր / ՍԴ-ի որոշումն անտեսվում է․ ՊԵԿ-ը գտել է կուտակայինի գումարների գանձելու ձևը

ՍԴ-ի որոշումն անտեսվում է․ ՊԵԿ-ը գտել է կուտակայինի գումարների գանձելու ձևը

ՊԵԿ-ը գտել է գործատուիներից պարտադիր կուտակային բաղադրիչի գանձելու ձևը, չնայած Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել ժամանակավորապես կասեցնել օրենքի գործողությունը։ 

Մեկ շաբաթ աոաջ՝ հունվարի 24-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց ժամանակավորապես՝ առնվազն մինչև մարտի 28-ը, կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի երկու հոդվածների գործողությունը, որոնցից մեկը վերաբերում էր պարտադիր կուտակային բաղադրիչի վճարմանը։

«Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ թեև, ըստ ՍԴ-ի որոշման, գոնե առայժմ այդ գումարը չփոխանցելու համար գործատուն պատասխանատվության չպետք է ենթարկվի Պետեկամուտների կոմիտեն գտել է գումարը գանձելու ձևը։

«Գագիկ Խաչատրյանի (լուսանկարում) ղեկավարած ՊԵԿ-ը մի այնպիսի «շուստրիություն է» մտածել, որ գործատուները պետք է ստիպված աշխատողից պահեն և պարտադիր կուտակայինի հաշվին փոխանցեն նշված 5 տոկոսը:

Խնդիրն այն է, որ գործատուների կողմից ամեն ամիս ներկայացվող այսպես կոչված եկամտային հարկի հաշվարկում կա պարտադիր կուտակայինին վերաբերող «դաշտ»: Եվ եթե այդ «դաշտը» գործատուն չլրացնի, ապա ՊԵԿ-ի ավտոմատ համակարգն այդ հաշվարկը չի ընդունի, ու կստացվի, որ գործատուն չի ներկայացրել հաշվարկը, ինչն օրենքի խախտում է, և գործատուն պետք է պատասխանատվության ենթարկվի: Իսկ եթե գործատուն լրացնում է այդ դաշտը, ապա պետք է աշխատողից պահի պարտադիր կուտակայինի գումարը», – նշում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում