Home / Հայաստան / Նոր կառավարության անդամները նախորդներից 3 անգամ հարուստ են․ «168 ժամ»

Նոր կառավարության անդամները նախորդներից 3 անգամ հարուստ են․ «168 ժամ»

Նոր կառավարության անդամների դրամական միջոցները 3 անգամ գերազանցում են նախորդ կառավարության անդամների միջոցները։

Այս մասին գրում է «168 ժամ» պարբերականը՝ նշելով, որ ներկայիս կառավարության անդամները՝ իրենց ամուսինների հետ, ունեն շուրջ 24 միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ, որոնք պահվում են դրամով, դոլարով և եվրոյով։ Նախորդ կառավարության «ունեցվածքը»` գումարային արտահայտությամբ` 8.3 միլիոն դոլար էր։ «168 ժամ»-ն ընդգծում է, որ միայն Հովիկ Աբրահամյանն իր կնոջ հետ հայտարարագրել է 6.1 միլիոն դոլար։

Ընդ որում, նոր նախարարներից երկուսի հայտարարագրերը դեռ հրապարակված չեն. խոսքը վերաբերում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանին։ Այսինքն, նրանց տվյալները հաշվի առնելու պարագայում տարբերությունն էլ ավելի կմեծանա։

Նախարարներն իրենց խնայողությունները պահում են հիմնականում ամերիկյան դոլարով (23 միլիոնից 16-ն ԱՄՆ դոլարով է)։

Ամենահարուստ նախարարը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է, նա և իր կինը միասին հայտարարագրել են 5.7 միլիոն դոլար և 452 միլիոն դրամ։ Երկրորդ տեղում վարչապետ Հովիկ Աբրահամյանն է։ Երրորդը` բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ով 3 միլիոն 717 հազար դոլար է հայտարարգրել։

Ամենից քիչը գումար է հայտարարգրել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ 38740 դոլար։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում