Home / Հայաստան / ԴԱՀԿ պետը պետբյուջեն ծառայեցնում է իր ընկերությանը հարստացնելուն․ «Ժողովուրդ»

ԴԱՀԿ պետը պետբյուջեն ծառայեցնում է իր ընկերությանը հարստացնելուն․ «Ժողովուրդ»

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) պետ Միհրան Պողոսյանը շարունակում է ՀՀ պետբյուջեն ծառայեցնել իր հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությանը հարստացնելու գործին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ Պողոսյանի ընկերությունը BYD մեքենաների ներկրողն ու պաշտոնական ներկայացուցիչը:

Այս տարվա մայիսին ստորագրված պայմանագրով «Քեթրին գրուպ»-ին է փոխանցվել 1 մլն դրամ և վերանորոգվել է 16 հատ BYD մեքենա:

Թերթն ընդգծում է, որ իր հարցմանն ի պատասխան ԴԱՀԿ-ից նախորդ տարվա հոկտեմբերին հայտնել էին, թե ԴԱՀԿ-ը գնել է 11 հատ BYD մեքենա։

«Այսօր, պարզվում է, նրանք ունեն 16 հատ BYD», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում