Home / Տեսանյութեր / ԱԱԾ-ն փորձում է վերբովկա անել լրագրողին․ armtimes.com-ը ձայնագրություն է հրապարակել

ԱԱԾ-ն փորձում է վերբովկա անել լրագրողին․ armtimes.com-ը ձայնագրություն է հրապարակել

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքում մի ձայնագրություն է տեղադրվել, որում ԱԱԾ աշխատակից ներկայացած Վլադ Հակոբյան անունով ոմն մեկը սպառնում է «Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության անդամ և Araratnews.am-ի լրագրող Հրայր Մանուկյանին (լուսանկարում):

Սպառնալիքները հնչում են այն ժամանակ, երբ Հրայր Մանուկյանը հրաժարվում է համագործակցել ԱԱԾ-ի հետ:

Հատվածներ զրույցից․

ԱԱԾ – Բայց ես ասի չէ, որ դա քո գործունեությանը չի խանգարի…

Հ․Մ․ Հասկանում եմ, է դու դա ասում ես…, իշխանությունը օգտագործում է ԱԱԾ-ն։

ԱԱԾ – Դու մտածում ես, որ մենք էնքան խեղճ հիմնարկ ենք, որ ինչ-որ մեկը կարա մեզ օգտագործի՞։

Հ․Մ․ – Այո´, նախագահը շատ լավ օգտագործում է

ԱԱԾ – Սխալվում ես, եթե մենք ինչ-որ մեկին չօգտագործենք, մեզ ոչ ոք չի կարա օգտագործի։

․․․․․․․․․․․․․

ԱԱԾ – Հիշու՞մ ես, քեզ մի քանի անգամ ասի, մեդալը միշտ 2 երես ունի: Ես քեզ մեր նախորդ զրույցի ժամանակ ներկայացրեցի առաջին երեսը, որը ցանկացած գիտակից, լուրջ մարդու համար ընդունելի տարբերակ է, հիմա ուզում ես երկրորդ կողմը ներկայացնե՞մ։

Հ․Մ․ – Ներկայացրու:

ԱԱԾ – Ունե՞ս դրա կարիքը, քեզ պե՞տք ա։

Հ․Մ․ – Ունեմ:

ԱԱԾ – Ես քեզ էն անգամ ասի, դու, ասենք, ո՞նց ես պատկերացնում պետությանը «չէ» ասողը դալշե նույն պետության մեջ, ի՞նչ ա լինելու, ո՞նց է լինելու։

․․․․․․․․․․․․․․․․․․․․

ԱԱԾ – Պատրա՞ստ ես հետևանքներին։

Հ․Մ․ – Այո´, պատրաստ եմ։

ԱԱԾ – Գիտակցու՞մ ես` որոնք են էդ հետևանքները, որ դրանք ոչ միայն քեզ են վերաբերում, դրան պատրա՞ստ ես: Դու, հարց չկա, ասենք, Դանկոն ես, սիրտդ հանել ես՝ անտառում լուսավորելու…

Հ․Մ․ – Չի կարա լինի նենց հետևանք, որ ոչ միայն ինձ վերաբերի, այլև մարդկանց, որոնք որ իմ հարազատներն են ու բարեկամները, կարող ա ինձ վերաբերող բաներ շատ լինի։

ԱԱԾ – Կարող ա չի, շատ ա, շատ-շատ ա, հիմա ես քեզ զարմացնելու համար հերթով չասեմ, բայց իմացի, որ շատ քիչ բան կա, որ ես չգիտեմ։

Հ․Մ․ – Բոլոր դրանցով հանդերձ իմ պատասխանը «չէ» է։

ԱԱԾ – Մեզ «չէ» չեն ասում: Ես քեզ դալշե մոտավոր չեմ ուզում բացատրեմ «չէ»-ի հետևանքները: Դու հասկանու՞մ ես, հիմա ես քեզ ամենաչնչինն ասեմ, իմ վրա դրված է էն հարցը, որ ես որոշեմ` քեզ Չեխիա թողնե՞մ, թե՞ չէ:

Հ․Մ․ – Ձև չունես։

ԱԱԾ – Ոնց չունե՞մ, այ ստեղ ինֆորմացիայի պակաս ունես, ձև, գիտե՞ս ես ինչքան ունեմ:

Հ․Մ․ – Նայի, անգամ եթե դու դրա ձևը ունենաս, ես էն ձևի մարդ եմ, որ տակից դուրս կգամ։

ԱԱԾ – Կգաս ասենք, 90-95 տոկոս կորուստներով, չվերականգնվող… բա որ Չեխիան փոշմանի՞։

Հ․Մ․ – Չեխիան չի փոշմանի։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Հ․Մ․ – Թող հանգիստ գնամ ես Չեխիա, կուսակցությունից էլ դուրս կգամ…

ԱԱԾ – Կուսակցությունից էլ չես հասցնի դուրս գալ, Չեխիան էդքան էլ հանգիստ չես գնա, մարդ ես, կարող ա` էդքան էլ երկար չմնաս:

Հ․Մ․ – Ես պատրաստ եմ։

ԱԱԾ – Ընտանիքիդ անդամներն է՞լ են պատրաստ

Հ․Մ․ – Պատրաստ են…

ԱԱԾ – Սկսած գործնականից վերջացրած անձնականո՞վ։

Հ․Մ․ – Այո։

ԱԱԾ – Խիստ կասկածում եմ, ինչքան ես գիտեմ` դժվար իրանք ամեն ինչին պատրաստ լինեն։

Հ․Մ – Պատրաստ չեն՝ պատրաստ կլինեն։

ԱԱԾ – Պատրաստ չեն, ծնողներ են վերջ ի վերջո, ոչ մեկ չի կարա պատրաստ լինի, դու քեզ գերագնահատում ես։

Հ․Մ․ – Չէ, մեկ ա, պատասխանը «չէ» է, ինչ ուզում եք արեք, ինչի ուզում եք` գնացեք:

ԱԱԾ – Ես քո համար էսքան վիզ դրեցի, էլի գնացիր էն ճամփով: Հիշի, հետո իրարից նեղանալ չլինի, փոշմանել, հետ դարձի ճանապարհ չունես, եթե քո որոշումը վերջնական է։

Հ․Մ․ – Վերջնական է… ես գնամ, հուսով եմ` ինձանից կհրաժարվեք վերջնականապես։

ԱԱԾ – Հրայր ջան, դու երկրից ես հրաժարվում։

Հ․Մ․ – Դե եթե համարում եք, որ երկիրց հրաժարվում եմ՝ Դուք էլ ինձանից հրաժարվեք:

Սղագրությունն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում