Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել լրագրողին հարվածելու փաստի առթիվ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 16:30-ի սահմաններում «Հակահարված» արվետսագետների խմբի ներկայացուցիչները ակցիա են անցկացրել՝ ԱԺ-ի մուտքի վրա փակցնելով «Բարև Ռոբ» գրությամբ պաստառ: Դարպասից դուրս եկած ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարձակվել է ակցիան լուսաբանող լրագրողների վրա՝ հարվածելով «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանին և գցելով նրա ձեռքին եղած նկարահանող սարքը: Ապա նա կոպիտ տոնով և «դու»-ով է խոսել Epress.am-ի լրագրողի հետ՝ իր գործողությունները մեկնաբանելու ու ներկայանալու պահանջին ի պատասխան՝ հայտարարելով. «Ինչ եմ անում որ, շատ գիտեմ ով ա [նկատի ունի Մարինե Խաչատրյանին]»։