հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գյումրեցի առևտրականները փակել էին փողոցները՝ պահանջելով ՀՀԿ֊ական պատգամավորներին

Գյումրեցի առևտրականները փակել էին փողոցները՝ պահանջելով ՀՀԿ֊ական պատգամավորներին

«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ ակցիաները, բացի Երևանից, անցկացվում են նաև Գյումրիիում, և դրանց այսօր միացել են հագուստի, կոշկեղենի վաճառքով զբաղվող առևտրականները, սննդի օբյեկտների և խանութների աշխատողները, հայտնում է Galatv.am-ը:

Բողոքի ցույցի մասնակիցները պահանջել են, որպեսզի Գյումրի ժամանեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Շիրակի մարզից ընտրված ՀՀԿ֊ական պատգամավորները։

«Մենք գիտենք, որ այս երեքը մեր կողքին են՝ երեկվանից Կոնգրեսից մարդիկ ստեղ են, այսօր նաև «Ժառանգությունից» և ԲՀԿ-ից: Բայց մենք պահանջում ենք, որ ստեղ գան ՀՀԿ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Աշոտ Աղաբաբյանը և Արման Սահակյանը»,- պահանջել են բողոքողները։

Բողոքի ակցիայի մասնակիցները կրկին փակել էին փողոցները, որպեսզի իրենց պահանջը ավելի լսելի դառնա։

«Շիրակի մարզը անջատեք Հայաստանի Հանրապետությունից: Մենք մեր նալոգները տանենք քաղաքապետարանին մուծենք, մեր մարզը բարգավաճի, մենք էդ օրենքներով չենք ուզում շարժվել»,- ասել է բողոքող գյումրեցիներից մեկը:

Առևտրականները բողոքի ակցիան շարունակելու են նաև վաղը: