հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ոսկու բիզնեսով զբաղվողները բացատրել են՝ ինչպես նոր օրենքը կվերացնի ոլորտը

Ոսկու բիզնեսով զբաղվողները բացատրել են՝ ինչպես նոր օրենքը կվերացնի ոլորտը

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող գործարարները առանձին ուշադրություն են հրավիրել ոսկերիչների հիմնահարցերի վրա: Նրանք Հովիկ Աբրահամյանին նամակ են հանձնել, որում շարադրված է՝ ինչու նոր օրենքն ուղղակի կվերացնի ոսկու առևտուրը Հայաստանում:

Առաջին խնդիրն այն է, որ նոր օրենքի դեպքում, ոսկու գինը մոտ 10 դոլարով կթանկանա, այսինքն՝ Հայաստանի ոսկին կդառնա Թուրքիայի շուկայում վաճառվող ոսկու արժեքի:

«Մենք որպես ոսկերիչներ մեր հետարքրությունը կկորցնենք ամբողջ տարածաշրջանում և կարող ենք փակել մեր գործը, էլ չաշխատել: Երկրորդ՝ ոչ ոք հաշվի չի առնում, որ հումքի կորուստ ենք ունենում նոր զարդեր ձուլելուց: Երրորդ՝ օրենքով պահանջվող փաստաթղթավորումը նշանակում է, որ մենք պետք է լոմբարդում դրած մեր ոսկիները հանենք, գույքագրենք: Չորրորդ՝ մենք բոլորս նույն ապրանքն ենք վաճառում, դրա համար 500-1000 դրամ էժան ենք ասում, որ մերը գնեն, այն դեպքում, երբ վաճառում ենք 900-1000 դոլարանոց զարդ»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է ոսկու բիզնեսով զբաղվող Հասմիկ Աբրահամյանը:

Գործարարներն ասում են, որ պատրաստ են վճարել իրենց շահույթի նույնիսկ ավելի մեծ տոկոսը, քան 1, կամ 3.5 տոկոսն է, բայց չփաստաթղթավորեն և չընկնեն ԱԱՀ֊ի տակ, որը գանձվում է, երբ ձեռներեցն անցնում է 58 միլիոն դրամի շրջանառության շեմը։

Այդ դեպքում ուղղակի անհնար կլինի գործել՝ վճարելով շահույթից մի քանի անգամ ավել հարկ:

«Եթե մենք գույքագրենք, մենք կհայտնվենք ավելացված արժեքի հարկի դաշտում: Մեր ապրանքի հումքն արդեն միայն թանկ է: Սա ոսկի է, չեն կարող մեզ համեմատել նասկի վաճառողի հետ: Մենք ինչ էլ անենք, 58.3 միլիոնի շեմը կանցնենք ու ստիպված կլինենք վճարել 20 տոկոս: Ոչ միայն ես, ոչ ոք չի կարող այդ պայմաններում աշխատել: Երևի այս ոլորտն էլ են ուզում մոնոպոլիա դարձնել, ուրիշ բան չի կարող ստացվել»,- ասել է Հասմիկ Աբրահամյանը: