Home / Տեսանյութեր / ԿԲ-ն չի կարող երկար զսպել դրամի արժեզրկումը․ տնտեսագետ

ԿԲ-ն չի կարող երկար զսպել դրամի արժեզրկումը․ տնտեսագետ

Ֆինանսական շուկայում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում՝ դոլար-ռուբլի-դրամ շղթայի մեջ, Հայաստանի համապատասխան կառույցները չկարողացան արդյունավետ գործել։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարել է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նրա խոսքով՝ թե կառավարությունում, թե Ազգային ժողովում, թե Կենտրոնական բանկում նկատվում էր ֆինանսական մտքի պակաս։

«Կենտրոնական բանկի նախագահը մեխանիկ է՝ գյուղինստիտուտի կրթությունով», ֊ ասել Մակարյանը։

Փորձագետը նշել է, որ այս իրավիճակում անհրաժեշտ էր երեք կոր հաշվարկել և դրանք ինտեգրել միմյանց։

«Պետք էր հասկանալ, որ 4-րդ եռամսյակում մարդիկ վերադառնալու են Հայաստան և բերելու են գումարներ։ Առաջ այդ փողը բերում էին դոլարով, հիմա ռուբլին չկարողացան դոլարի փոխակերպեն, ու ռուբլու սելավ մտավ Հայաստան։ Դրան գումարվեց երկրորդ կորը՝ ներմուծողները պետք է արտարժույթ ձեռք բերեին և գնային ապրանք ներմուծելու։ Եվ այս ամենին գումարվեց խուճապի կորը, որը բոլոր քարտերը խառնեց», ֊ ասել է տնտեսագետը։

Մակարյանի խոսքով՝ այժմ ԿԲ֊ն կարող է հպարտ կեցվածք ունենալ, որ կարողացավ զսպել դրամի արժեզրկումը, սակայն դա ժամանակավոր է․ «Նա երբեք չի կարողանա վերադարձնել նախկին վիճակներին»։