հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Գյումրեցիների պահանջները ՀՀ իշխանություններին. պատմել է Զարուհի Փոստանջյանը

Գյումրեցիների պահանջները ՀՀ իշխանություններին. պատմել է Զարուհի Փոստանջյանը

Գյումրիի դատախազության մոտ հավաքված ժողովուրդը, երկու ժամ որևէ պատասխան չստանալով, մշակել է իր պահանջները՝ ՀՀ իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն ռուսական կողմից ստանալու ապացույցներ, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը ՀՀ տարածքը չի լքել, ՀՀ իշխանույթունները նրան պետք է կալանքի տակ առնեն ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում, ինչպես նաև պետք է երաշխավորեն, որ գործը քննվելու է ՀՀ իրավապահ մարմինների կողմից։ Պահանջների մասին Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է Զարուհի Փոստանջյանը:

«Պահանջում ենք նաև, որպեսզի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անմիջապես գան Գյումրի, վերոնշյալ պահանջները կատարեն, հստակություն մտցնեն, իսկ եթե չեն կարող, ապա անհապաղ հրաժարական տան», – ասել է Փաստանջյանը: Նա հավելել է, որ պահանջները չկատարելու դեպքում Գյումրիում սկսված բողոքի ալիքը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։

Փոստանջյանի խոսքով՝ գյումրեցիներին զայարացրել է այն փաստը, որ քաղաք է ժամանել միայն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Հիշեցնենքն, որ վերջինս խոստացել է դիմել ՌԴ դատախազին՝ պահանջելով Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, սակայն չի ասել, երբ է այդ նամակը գրելու։

Նշենք, որ մարդկանց մի մասն երկու ժամ առաջ դատախազության շենքի մոտից շարժվել է դեպի ՌԴ հյուպատոսարան: Նրանց ճանապարհը փակել են ոստիկանները: Բողոքողների և ոստիկանների բախման հետևանքով մոտ 10 մարդ վիրավորվել է, 8-ը բերման են ենթարկվել: