ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը (լուսանկարում) ձերբակալվել է իր խնամու և փեսայի՝ Խաժակ և Արտակ Բադալյանների տված ցուցմունքների հիման վրա։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ ներկայացնելով Ենոքյանի և մեկ այլ ԲՀԿ֊ական պատգամավոր Կարո Կարապետյանի միջև վեճը, որ հետագայում վերաճել է քրեական գործի։
Հիշեցնենք, որ Ենոքյանը ձերբակալվել է Աժ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի սպանության նախապատրաստության կասկածանքով։
«4 տարի առաջ ԱԺ պատգամավոր, արդեն նախկին ԲՀԿ֊ական Կարո Կարապետյանը 5-6 մլն դոլար գումար է տվել Գոհարիկ Ենոքյանի խնամուն և փեսային՝ Խաժակ և Արտակ Բադալյաններին, որպեսզի նրանք ներդնեն Ենոքյանին պատկանող, բայց նրա եղբորորդու՝ Արայիկ Ենոքյանի կողմից «աշխատվող» տարադրամի փոխանակման կետում՝ վերադարձնելու պայմանով։ Սակայն մինչ օրս այդ գումարը հետ չեն տվել Կարապետյաինին, ինչից առաջացել է վիճաբանություն թվարկվածների միջև։ Գոհարիկ Ենոքյանի եղբորորդին կալանավորվել է խարդախության մեղադրանքով։ Միայն վերջերս, երբ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մի շարք գործեր, որոնք նախկինում կարճվել են կամ կասեցվել, հրահանգեց ուղարկել հատուկ քննչական ծառայություն՝ օբյեկտիվ քննության, պատգամավոր Ենոքյանի փեսան ու խնամին ցուցմունքներ տվեցին Գոհարիկ Ենոքյանի դեմ՝ հայտնելով որ նա մտադրություն է ունեցել կազմակերպել Կարո Կարապետյանի սպանությունը, որպեսզի գումարի հարցը փակվի: Նշվում է, որ նույնիսկ 3 ձայնագրություն կա այդ մասին: Իսկ Ենոքյանի փաստաբանը շարունակում է պնդել, որ գործը շինծու է», ֊ գրում է «Ժողովուրդ»֊ը։
Համաձայն թերթի աղբյուրների՝ ցուցմունք տվող Բադալյանները իրավապահներին հայտնել են, որ Գոհարիկ Ենոքյանը իրենց կանչել է և ասել՝ Խաժակ ու Արտակ, դուք հեռացեք երկրից, Կարոյին խփել կտամ, իսկ այդ գումարի պատմությունը կավարտվի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում