«Սինջար» եզդիների ազգային միավորումը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ խնդրելով վերակագնել Յուրա և Նազիկ Ամարյանների գործով արդարությունը։ Ազգությամբ եզդի Նազիկ Ամարյանը պնդում է, որ իրենց ծեծի են ենթարկել ԴԱՀԿ աշխատակիցները, հայհոյանքներ հնչեցրել իրենց հասցեին, մասնավորապես, ասելով․ «Ես քու եզդի լավը…»։
«Անարդար միջադեպի արյունքոմ նրանք ոչ միայն զրկվել են իրենց բնակարանից և ԴԱՀԿ աշխատակիցների կողմից ստացել բազմաթիվ մարմանական վնասվածքներ, այլև հիմա Յուրա Ամարյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ ինչը մեզ համար անհասկանալի է և անտրամաբանական»,- ասված է նամակում:
«Սինջարի» ներկայացուցիչները նշում են, որ, ըստ քրեական գործի, քաղաքացի Յուրի Ամարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս, գտնվելով ոչ սթափ վիճակում, բռնություն է գործադրել ԴԱՀԿ աշխատակից Կարեն Միլիտոնյանի նկատմամբ, քարեր նետել ԴԱՀԿ աշխատակիցների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է Միլիտոնյանի աջ ձեռքի ափին։ Գործով մեղադրյալ Յուրա Ամարհայնը, համաձայն բժշկի եզրակացության, ստացել է գլխի, ստորին ծնոտի, աջ աչքի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ստորին կոպի շրջանում արյունազեղում, դեմքի, ձախ ծնկի հոդի քերծվածքներ: Վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկաներով: Յուրա Ամարյանի մայրը՝ Նազիկ Ամարյանը մեջքի հատվածում ստացել է վնասվածք, որը ստացվել է բութ, կոշտ առարկաներով:
«Հարգելի դատախազ,
Ինչպես է հնարավոր, որ, ըստ հարուցված գործի, «ծեծողը» և նրա մայրը ավելի շատ վնասվածքներ են ստացել քան «ծեծողը»: Սա շատ կարևոր հանգամանք է, որին կխնդրենք ուշադրություն դարձնել: Մեզ համար վրդովեցուցիչ է այն հանգամանքը, որ ԴԱՀԿ աշխատակիցները հայհոյել են ողջ եզդի ժողովրդին և այս դեպքում, եթե անգամ մեղադրյալը նրանց նկատմամբ իրեն պահեր անօրինական (չնայած այն հանգամանքին, որ նման բան չի եղել), ապա, կարծում ենք, ինչ-որ տեղ հասկանալի կիներ երիտասարդ տղայի բարկությունը: Մեզ հետաքրքրում է, թե ինչպես եք վարվելու ԴԱՀԿ այն աշխատակիցների հետ, որոնք վիրավորել են մեր ժողովրդին և չեն հարգել ՀՀ Սահմանադրությունը, որն արգելում է ազգային, կրոնական, ռասսայական և այլ տիպի խտրականությունը»,- ասված է բաց նամակում:
Politik.am կայքի հետ զրույցում դեպքի մասին պատմում է Նազիկ Ամարյանը․