Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կինն այժմ զբաղեցնում է առողջապահական ոլորտի ամենայուղոտ պաշտոններից մեկը. նա «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում աջակցության ծրագրերի ղեկավարն է: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ վերջին շրջանում մամուլում շատ է շոշափվել այն տեղեկությունը, թե Արմեն Մուրադյանը 2014 թվականին նախարար նշանակվելուց հետո աշխատանքից ազատել էր իր կնոջը՝ Ելենա Ամիրխանյանին, որը 2006 թվականից զբաղեցնում էր առողջապահության նախարարի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը:
«Բավական ժամանակ է անցել այդ իրադարձություններից, բայց նախարարը դեռ շարունակում է այստեղ-այնտեղ գլուխ գովել: «Առաքելություն Արևելք» կազմակերպությունը «Գլոբալ» հիմնադրամից տարեկան միլիոնավոր եվրոների աջակցություն է ստանում Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման համար: Էլ չենք խոսում այս կառույցում աշխատողների աշխատավարձերի մասին, որոնք հաստատ մի քանի անգամ բարձր են խորհրդականի համեստ աշխատավարձից», ֊ նշում է թերթը: