Հաղթանակ թաղամասի 7/14 ընտրատեղամասում Հանրապետական կուսակցության վստահված անձ Սևիլ Պապոյանը միջանցքում մոտենում է մարդկանց և գումար փոխանցում: Այդ մասին տեղեկացնում է hetq.am-ի թղթակից Անժելա Պողոսյանը։
Երբ լրագրողը հարցրել է, թե ինչու է Պապոյանը մոտենում քվեարկողներին, նրանցից մեկն ասել է, որ վստաված անձի հետ իրենց ֆինանսական հարցերն են քննարկում: Թղթակցի մեկ այլ հարցին, թե ինչ ֆինանսական հարցեր են դրանք, քվեսրկողն ասել է՝ անձնական: Սևիլ Պապոյանն էլ ավելացրել է. «Դե լավ հա, դու էլ… գյուղի էլ աղջիկ ես… Հա ի՞նչ, իր անձնական համարն եմ ասում, իմ եղբոր տղեն ա, իրավունք չունե՞մ հետը մի բան խոսեմ»:
Երկու երիտասարդները ՀՀԿ վստահված անձի հետ առանձին զրույցից հետո մոտեցան և քվեարկեցին: