Home / Հայաստան / Արմանիսի ոսկու հանքը չի վճարում մոտ 300 աշխատակցի գումարները․ «Հրապարակ»

Արմանիսի ոսկու հանքը չի վճարում մոտ 300 աշխատակցի գումարները․ «Հրապարակ»

Նախորդ տարեվերջին փակված Լոռու մարզի Արմանիսի ոսկու հանքի շուրջ 300 աշխատակիցներին չեն վճարում 2 ամսվա աշխատավարձերը, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթի փոխանցմամբ, խմբագրություն զանգահարած գործարանի աշխատակիցները տեղեկացրել են, որ արդեն երկու ամիս է՝ իրենց չեն վճարել հարկադիր պարապուրդի դիմաց։ Նրանց պնդմամբ, գործարանն իրենց պարտք է հունվար և փետրվար ամիսների հարկադիր պարապուրդի գումարները՝ 2/3-ի չափով։ 

Թերթը գրում է, որ աշխատակիցներին հայտնի չէ, թե երբ գործարանը կկարողանա վճարել իրենց, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, այն կալանքի տակ է գտնվում։ 

«Աշխատակիցները նաև դժգոհում էին, որ թեև գործարանն աշխատավարձ չի կարողանում վճարել, սակայն նոր աշխատակիցներ է ընդունում, օրինակ՝ անվտանգության պետի տեղակալ»,- գրում է թերթը։

Լուսանկարը՝ asparaz.am կայքից