Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում այսօր առավոտյան հնչած երկու պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, առնվազն 30՝ վիրավորվել, հայտնում են միջազգային լրատվական գործակալությունները։ Պայթյուն է որոտացել նաև Բրյուսելի մետրոյի կենտրոնական կայարաններից մեկում՝ Մաալբեկում․ այդ վայրում զոհերի մասին հաղորդագրություններ դեռևս չկան։ Մետրոն այս պահին փակվում է, մարդկանց տարհանում են։
Ըստ նախնական տեղեկությունների, օդանավակայանում պայթյունները հնչել են American Airlines ավիաընկերության տաղավարի մոտ։ Ականատեսները պատմում են, որ պայթյունից առաջ արաբերեն արտահայտություններ են լսել։ «Զավենտեմի» բոլոր չվերթները կասեցվել են։