Home / Հայաստան / ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ևս 7 զոհված զինծառայողների անուններ

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ևս 7 զոհված զինծառայողների անուններ

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է ևս 7 զոհված զինծառայողների անուններ: 

7 զինծառայողների անունները.

Շարքային Օզմանյան Բորիս Ռաֆիկի (ծնվ. 1996թ., 2014/2 զորակոչ, Էջմիածինի ԶԿ,
հասցե` Արմավիրի մարզ, գ.Ակնալիճ)

Սերժանտ Սահակյան Ադամ Խաչատուրի (ծնվ. 1996թ., 2014/2 զորակոչ, Կենտրոնի ԶԿ, հասցե` ք.Երևան, Կոնդի եկեղեցի)

Փոխգնդապետ Առաքելյան Ալեքսան Գևորգի (ծնվ. 1982թ., ԶՈՒ-ում է 2000թ.-ից, Գյումրիի ԶԿ, հասցե`ք.Գյումրու Թատրոնի շենք)

Շարքային Սարգսյան Նորիկ Զավենի (ծնվ. 1996թ., 2014/2 զորակոչ, Մարտունու ԶԿ, հասցե`Գեղարքունիքի մարզ, գ.Երանոս)

Շարքային Եսայան Ժորա Արթուրի (ծնվ. 1996թ., 2014/2 զորակոչ, Մասիսի ԶԿ, հասցե`Արարատի մարզ, գ.Դարբնիկ)

Շարքային Սիմոնյան Ազատ Քաջիկի (ծնվ. 1996թ., 2014/2 զորակոչ, Կոտայքի ԶԿ, հասցե`Կոտայքի մարզ, գ.Կամարիս)

Շարքային Գևորգյան Արթուր Գառնիկի (ծնվ. 1997թ., 2015/1 զորակոչ, Կոտայքի ԶԿ
հասցե`ք.Աբովյան)

Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, Հովհաննիսյանը հրապարակել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական կողմից զոհված 44 զինծառայողների անուններ

Եվս մեկ զինծառայողի մահվան մասին այսօր հայտարարություն էր տարածել ՀՀ քննչական կոմիտեն: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ 1993 թվականին ծնված Ռոբերտ Աբրահամյանը մահացել է գլխի հրազենային վնասվածքից: Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հայտնում

«Ազատություն» ռադիոկայանի կայքի փոխանցմամբ՝ ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են առնվազն 93 զոհված ադրբեջանցի զինծառայողի մասին:

«Ադրբեջանցի քաղաքական վտարանդիների կողմից Գերմանիայում ստեղծված «Պաշտպանական հետազոտությունների կասպիական ինստիտուտի» փորձագետները պնդում են` պաշտոնական Բաքուն նվազեցնում է ապրիլի 2-ից սկիզբ առած մարտական գործողությունների ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների իրական թվաքանակը», – գրում է կայքը: