Ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր բողոքի ակցիա է անցկացրել Պռոշյան փողոցում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տան դիմացի մայթին։ Պառկելով գետնին՝ Գասպարին ընդգծել է, որ բողոքում է երկրում առկա բազմաթիվ ապօրինությունների դեմ, որոնք ածանցյալ են 2008 թվականի Մարտի 1-ին և այդ տարվա կեղծված ընտրություններին, որոնց հետևանքով Սերժ Սարգսյանն իշխանության է եկել։
«Ես անզոր եմ, ես խոստովանում եմ, որ չեմ կարողանում դիմադրել իր [Սերժ Սարգսյանի] կամայականությանը, բայց, այնուամենայնիվ, ես չեմ հանդուրժում, չեմ հաշտվում, չեմ հարգում իրեն, ես գնահատում եմ, որ ինքը մարդասպան ա, որքան էլ ուզում ա ամենաթողության ուժերն իր շուրջ հավաքած լինի», ֊ ակցիայի ընթացքում ասել է Գասպարին։
Մանրամասները՝ տեսանյութում․