Home / Ազգային ժողով / Փարպիում նախընտրական ծեծուջարդի գործը կարճվել է, քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել

Փարպիում նախընտրական ծեծուջարդի գործը կարճվել է, քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել

Ոստիկանության Աշտարակի բաժինը «բացակայում է հանցագործության դեպքը» հիմքով կարճել է ԱԺ նախկինում ԲՀԿ-ական, հետո ՀՀԿ֊ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանի մերձավորների կողմից երկու եղբայրների ծեծելու առթիվ սկսված քրեական գործը։ Ծեծը տեղի էր ունեցել փետրվարի 26-ին այն պատճառով, որ Փարպի գյուղի բնակիչ եղբայրները հայտարարել էին, որ ՀՅԴ կուսակցությանն են ընտրելու։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Պարբերականը նշում է, որ այս հանցագործության կոծկումը հանգեցրել է Փարպիում նոր հանցագործության կատարմանը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտորությունների Փարպիի թիվ 17/21 տեղամասի քվարկությունն ուղղորդվել են, քվեախցիկ են մտել մեկից ավելի անձիք։ Այդ տեղամասի ընտրություններն անվավեր են ճանաչվել։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154֊րդ հոդվածի հատկանիշներով՝ քվեարկության գաստնիությունը խախտելու մասով։

Թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գևորգ Օհանյանը «Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցում անդրադառնալով այդ տեղամասում ընտրությունների անվավեր ճանաչվելուն, ասել է․ «Որոշումը կայացվել ենք ՀՅԴ կուսակցության դիմումի հիման վրա։ Տեսախցիկներն արձանագրել են տեսամասում կատարվածը, որ 3 և ավելի անձինք եղել են քվեարության խցում»։

Չնայած ծեծուջարդին՝ Բազմասեր Առաքելյանը, ով ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թեկնածու էր Արագածոտնի մարզում, մանդատ չի ստացել, քանի որ այդ տարածքում հաղթել է մեկ այլ ՀՀԿ֊ական՝ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայր Նաիրի Սահակյանը։