Home / Դատարան / Եվրոպական դատարանը պաշտպանեց Գալա TV-ն

Եվրոպական դատարանը պաշտպանեց Գալա TV-ն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հրապարակված վճռով բավարարել է «Գալա թիվի» հեռուստաընկերության բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ճանաչելով, որ ՀՀ դատարանները խախտել են ԶԼՄ-ի արդար դատավարության իրավունքը։

Հիշեցնենք, որ 2007 թվականին Պետեկամուտների կոմիտեն անցկացրել էր ստուգումներ և հայտարարել, որ մարզային հեռուստաընկերությունը խուսափում է հարկերից՝ 25․6 միլիոն դրամ (51 հազար եվրո)։ ՊԵԿ֊ը հղում էր արել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանի և ինչ֊որ ընկերությունների հաղորդումների վրա։ «Գալա թվիվին» չի ընդունել մեղադրանքները և դատարանում պահանջել է, որպեսզի Ամալյանը և մյուս վկաները ներկայանան և ցուցմունք տան։ Դատարանը այդ միջոնրդությունը չի բավարարել և վճիռ կայացրել հոգուտ ՊԵԿ֊ի։

ՄԻԵԴ֊ը համարել է, որ առանց վկաներին դատարանում հարցաքննելու վճիռ կայացնելով ՀՀ դատարանը խախտել է արդար դատավարության նորմերը։

Սա նշանակում է, որ գործը պետք է վերաբացվի Հայաստանում։ «Այդ պատճառով նյութական վնասի մասը չի քննարկվել»,- Epress.am-ին ասել է փաստաբան Կարեն Թումանյանը։

ՄԻԵԴ֊ը պահանջել է որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում հեռուստատեսությանը վճարել 2400 եվրո, իսկ նյութական վնասը, որի քննությունը կվերաբացվի, ըստ տուժողի կազմում է 64,000 եվրո։

Թումանյանը հիշեցնում է․ «2007 թվականի սեպտեմբերի 21-ին, 22-ին և հոկտեմբերի 14-ին հեռուստաընկերությունը լուսաբանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանություններին քննադատող ելույթը, որից հետո սկսվել են քաղաքական, հարկային և դատական ճնշումներ ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ»։