Կալանքի տակ գտնվող, ծանր հանցագործության մեջ մեղադրվող երկու ամբաստանյալներ զրկված են պաշտպանության իրավուքնից, քանի որ մեղադրական եզրակացությունում նրանց գործողությունները տարանջատված չեն: Այս մասին Epress.am-ին հայտնել է խմբակային ծեծի մեջ մեղադրվող Գոռ Բառնաուսովի և Արմեն Զառաֆյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը: Բառնաուսովը կալանքի տակ է գտնվում 6 ամիս, իսկ Զառաֆյանը՝ 4։