Քաղաքական գործիչ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն իր նախաձեռնած երթից առաջ այսօր Ազատության հրապարակում հայտարարել է, որ չի ուզում «բոզավարի ապրել» և պատրաստ է հեղափոխության: Հարությունյանի խոսքով՝ ինքը չի ցանկանում արյունահեղություն, և եթե իշխանությունները կամովին հեռանան, պատրաստ է նրանց վարդ կամ մեխակ նվիրել:
«Հիմա Հայաստանում եթե լավ տղերք չկան՝ էս բոզական իշխանությունները տապալեն, ուրեմն սաղ Հայաստանում բոզեր են ապրում», – ասել է Հարությունյանը:
Նա ընդգծել է, որ ինքն ու իր կողմնակիցները, բացի փայտերից ու բենզինի շշերից, ոչնչով զինված չեն, և եթե իրենց դեմ հրազեն կիրառեն, ապա իրենց կենդանի մնացած ընկերները վրեժխնդիր կլինեն իրենց համար:
«Մարդիկ պիտի ինքնարտահայտվելու հնարավորություն ունենան, ու պիտի բեսպրեդել չլինի էս երկրում: Ու մինչև իշխանությունները չէթան, մինչև Սերժը սիկտիր չըլնի Հայաստանից, էս երկիրը չի դզվելու», – ասել է Հարությունյանը: